Քաղաքական12:17, 28 Ապրիլ 2016
Մեջլիսի հայ պատգամավորը ներկայացնում է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ռիսկային վիճակը
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր Գարո Փայլանը Ֆրանսիայում մասնակցել «Թուրքիայի այսօրվա իրավիճակն ու փոքրամասնությունների իրավունքները» խորագրով համաժողովի:
Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պատգամավորը նշել է, որ Թուրքիայի փոքրամասնությունները դրական վերաբերմունքի են արժանանում, եթե իրենց պահում են «խելոք երեխաների» պես: Բայց եթե որևէ բողոք են արտահայտում, ապա պիտակավորվում են որպես «դավաճաններ»:
«Թուրքիայում հայ լինելը դեռևս չի ընկալվում որպես նորմալ երևույթ: Երբեմն շատ մեծարվող, երբեմն էլ հողին հավասարեցվող, հայհոյանքի վերածվող մի հասկացություն է հայ լինելը, ինչին վերջին օրերին կրկին ականատես ենք լինում: Ես ուզում եմ, որ հայի ինքնությունը վերածվի այլ ինքնությունների պես նորմալ, պատվավոր երևույթի», - ասել է պոլսահայ պատգամավորը:
Որպես փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մի օրինակ Փայլանը նշել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գործում է կրոնական գործերի նախարարություն, որի բավական խոշոր բյուջեն ձևավորվում է բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների վճարած հարկերից, սակայն այն զբաղվում է միայն սյուննի-մուսուլմանների կրոնական խնդիրներով: «Սա, իհարկե, արդար չէ: Դա է ապացուցում այն հանգամանքը, որ մեր հոգևոր դպրոցները դեռևս փակ են, հրեաները դեռևս աղավնու պես վախվորած վիճակում են», - հավելել է նա:
Փայլանը նշել է, որ լինելով հայ պատգամավոր, նա իր նպատակները չի սահմանափակում միայն հայ համայնքին վերաբերող խնդիրների շրջանակով: Նա և իր ներկայացրած ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) ջանում են զբաղվել ընդհանրապես Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրներով: Այլ հարց է, թե այդ փոքրամասնություններից ամեն մեկը որքանով է քաղաքականացված և պատրաստ՝ պաշտպանելու իր շահերը:
«Հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո էր, որ հայ համայնքը քաղաքականացվեց: Մենք նրա սերունդներն ենք: Օրինակ, ես գործարար էի: Բայց Հրատ Դինքի սպանության օրը ես դադարեցի բիզնեսմեն լինելուց: Արդարության հասնելը, հայ համայնքի համար պայքարի գաղափարը ինձ քաղաքականացրեց»,- ասել է պատգամավորը:
Անդրադառնալով նաև մեջլիսում կիրակի օրերին եկեղեցի գնալու համար ընդմիջում անելու իր առաջարկին (մուսուլմանական ուրբաթօրյա աղոթքի համար կատարվող ընդմիջման օրինակով)՝ Փայլանը նշել է, որ ոչ մի պատգամավոր չի առարկել իր այս առաջարկին, երբ ինքը նրանց հետ երես առ երես է խոսել: Բայց ամբիոնից խոսելիս նրանց ելույթների բովանդակությունն արդեն փոխվում է:
«Դինքն էլ նման հատկություն ուներ. ամենաազգայնամոլ մարդու հետ 10 րոպե խոսելուց հետո նրա ողջ աշխարհայացքը, ողջ մտածելակերպը կարողանում էր փոխել: Ես էլ եմ փորձում դա անել և շարունակելու եմ այդ ջանքերը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |