Ցեղասպանություն07:52, 02 Մայիս 2016
Գերմանիայում, ի վերջո, կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համերգը
Հակառակ Թուրքիայի բոլոր խոչընդոտումներին` ապրիլի 30-ին Դրեզդենում տեղի է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած «Աղետ» խորագրով համերգը: Այն նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ըստ թուրքական «Demokrathaber.net» կայքի` համերգին մասնակցել են հայեր, թուրքեր ու գերմանացիներ: Անկարայի կողմից համերգը խոչընդոտելու ջանքերի դեմ իրենց բողոքն արտահայտող որոշ հանդիսատեսներ համերգին եկել են «Danke Dresden» (Շնորհակալություն Դրեզդեն) պաստառներով: Համերգային դահլիճի բակում ապրիլի 24-ի նվիրված ժամանակավոր լուսանկարների ցուցահանդես է բացվել:
Հիշեցնենք, որ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` «Աղետ» անվանումով համերգային նախագիծին Եվրամիության կրթության և մշակույթի հարցերով գործակալությունը 200.000 եվրոի աջակցություն էր ցուցաբերում:
Գործակալությունը նաև համերգի մասին տեղեկություններ էր տեղադրել ԵՄ կայքում: Այս ամենը հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը, ինչից հետո սկսվել էին բարձր մակարդակով ճնշումներն ԵՄ-ի վրա:
Ճնշումներից ու շանտաժներից հետո ԵՄ կայքը հեռացրել էր համերգի մասին տեղեկությունները կայքից, սակայն ֆինանսական աջակցությունը չէր դադարեցրել:
Ավելի վաղ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր ղեկավար Մարկուս Ռինդտն էլ հայտարարել էր, որ Թուրքիայի Եվրամիության դեսպանը պահանջել է, որ ԵՄ-ն դադարեցնի նախագին ցուցաբերվող աջակցությունը` այդ պահանջը բնորոշելով հարձակում խոսքի ազատության դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |