Տնտեսական12:29, 04 Մայիս 2016
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի եկամուտները 16.5 տոկոսով նվազել են

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի եկամուտները 2016թ. առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.5%-ով նվազել են: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին եռամսյակում նշյալ եկամուտը կազմել է 4 մլրդ 66 մլն 384.000 դոլար:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ զբոսաշրջության ոլորտի եկամուտների 71.3%-ը ձևավորվում է օտարերկրյա այցելուների հաշվին, իսկ 28.7%-ը՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների հաշվին:
Նշված ժամանակահատվածում ձեռք բերված եկամուտից 3 մլրդ 744 մլն 812.000 դոլարը գոյացել է անհատական ծախսերի, իսկ 321 մլն 572.000-ը՝ զբոսաշրջային փաթեթների շրջանակներում կատարված ծախսերի հաշվին:
Յուրաքանչյուր այցելուի անհատական միջին ծախսը կազմել է 796 դոլար: Նշվում է նաև, որ օտարազգիների կատարած ծախսերի միջին ցուցանիշը կազմել է 717 դոլար, իսկ արտասահմանում բնակվող քաղաքացիների կատարած միջին ծախսը՝ 1059 դոլար:
Միևնույն ժամանակ, Թուրքիայում բնակվող և արտասահման մեկնող քաղաքացիների կատարած ծախսերը 2016թ. առաջին եռամսյակում ավելացել են 19.9 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 537 մլն 627.000 դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |