Հասարակական11:31, 10 Մայիս 2016
Հոլանդացի հայտնի թուրքագետը վերադարձրել է Թուրքիայից ստացած պատվո մեդալը
Նիդերլանդների Լայդենի համալսարանի պրոֆեսոր, հայտնի թուրքագետ Էրիկ Յան Ցուխերը քննադատական հոդված է հրապարակել Թուրքիայի մասին: Ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի` հոդվածում Ցուխերը նշել է, որ վերադարձնում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Գյուլից ստացած մեդալը: Թուրքիայի մասին գիտական աշխատանքներ կատարելու համար նրան 2005թ. շնորհվել էր «պատվո մեդալ»:
Այդ ժամանակվա կատարած ուսումնասիրությունների արդյունքում Ցուխերը եկել էր այն եզրակացության, որ Թուրքիան մոտ է Եվրամիությանը (ԵՄ) անդամագրվելուն:
Սակայն վերոնշյալ հոդվածում, որը հրապարակվել է հոլանդական «NRC» կայքում, Ցուխերը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը` իրենց վարած քաղականության համար:
Նշելով, որ այժմ Թուրքիայի մի շարք ոլորտներում տիրում է ազատության սահմանափակում, շեշտել է, որ այժմյան Թուրքիան արդեն չի կարող Եվրոպայի մաս կազմել: Որպես դրա ապացույց Ցուխերը առաջ է քաշել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի քաղաքականությունը, դատաիրավական համակարգը, մեդիան, համալսարանները, քաղաքացիները դարձել են Էրդողանի ձեռքի խաղալիքը:
Ըստ նրա` 12 տարի առաջ Եվրամիության անդամակցության ուղենշից Թուրքիան իր ներկայիս քաղաքականությամբ հեռացել է: Այժմ երկրում նկատվում է իսլամի աճի միտումներ:
Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը նա որակել է որպես «բռնապետություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Արձանի համար ծախսվել է 400.000 թուրքական լիրա՝ մոտավորապես 11.400 ամերիկյան դոլար։
Ինքնաթիռը արտակարգ վարէջք է կատարել Նյու Յորքում։
Նշվում է, որ բերման ենթարկված անձը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները զուտ տնտեսական խնդիրների անդրադարձով հնարավոր չէ լուծել, այլ այն բավականին բարդ է և ունի տարբեր շերտեր։
Նշվում է, որ երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Իսրայելի ռազմագործողությունների և Մերձավոր արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ իրազեկող ելույթ են ունենալու:
Լիբանանում Թուրքիայի դեսպան Ալի Բարըշ Ուլուսոյը հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու նպատակով ճանապարհ ընկած նավերն արդեն տեղում են:
Նշվում է, որ բերման ենթարկված անձը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։
Նրանց թվում է նաև Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանի ղեկավարի օգնական Սադիե Աքթինը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |