Տարածաշրջան11:37, 11 Մայիս 2016
Թուրքիայի վարչապետի հավանական թեկնածուների շարքում ավելացել պաշտպանության նախարարի անունը

Թուրքական մամուլում շարունակկում են քննարկել ապագա վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուների անունները: Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr» լրատվական կայքի` եթե քաղաքական կուլիսներում մինչ այժմ քննարկվում էր տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսայի` էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի ու արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի թեկնածությունները, ապա այժմ այդ ցանկին ավելացել է նաև պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի անունը:
Թուրքական «Habertürk» հեռուստաալիքի եթերից նման տեղեկություն է հաղորդել թուրք հայտնի լրագրող Մեթեհան Դեմիրը, ով առաջինն էր հաղորդել, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) նոր վարչապետ և կուսակցության նախագահ ընտրելու համար անցկացվելիք արտահերթ համագումարը գումարելու է մայիսի 22-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին տեղի ունեցած ԱԶԿ գործադիր խորհրդի նիստից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ կուսակցության առաջիկա համագումարին չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար: Այդպիսով Դավութօղլուն հայտարարեց մայիսի 22-ին տեղի ունենալիք համագումարից հետո վարչապետի պաշտոնը թողնելու մասին, քանի որ Թուրքիայում վարչապետի պաշտոնը ստանձնում է իշխող կուսակցության նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |