Քաղաքական13:51, 12 Մայիս 2016
ԵՄ-Թուրքիա պայմանագիրը իրականություն չի դառնա, եթե Անկարան չկատարի առաջ քաշված պայմանները
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկման պայմանների կատարմանը և ակնկալում, որ Թուրքիան հավատարիմ կմնա դրանց:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը, Յունկերը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականին, հայտնել է, որ վարչապետի փոփոխությունը չի կարող ԵՄ-Թուրքիա պայմաննավորվածությունների չեղարկման պատճառ դառնալ:
Յունկերը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի այն հայտարարությունը, որ նա ասել էր, թե Թուրքիան չի փոխի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը: Եվրահանձնաժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Եթե պարոն Էրդողանը թուրքերի՝ առանց մուտքի արտոնագրերի ճանապարհրդելու իրավունքը խոչընդոտելու մարտավարությունն է ընտրում, ապա թուրք ժողովրդի առջև դրա պատասխանատվությունը նա պետք է ստանձնի: Դա մեր խնդիրը չէ»:
Յունկերն ընդգծել է, որ ԵՄ-ն շատ է կարևորում Շենգենյան գոտի մուտքի արտոնագրերի ազատականացման համար ԵՄ-ի առաջ քաշած պայմանների կատարումը, հակառակ դեպքում ԵՄ-Թուրքիա պայմանագիրը իրականություն չի դառնա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ջիհաթ Յայջըն ընդգծել է, որ այդ պարագայում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցությունն էլ ավելի կուժեղանա:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Խորվաթիայում կայացած Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա գագաթնաժողին։
Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել էր բռնապետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները զուտ տնտեսական խնդիրների անդրադարձով հնարավոր չէ լուծել, այլ այն բավականին բարդ է և ունի տարբեր շերտեր։
Լիբանանում Թուրքիայի դեսպան Ալի Բարըշ Ուլուսոյը հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու նպատակով ճանապարհ ընկած նավերն արդեն տեղում են:
Նշվում է, որ բերման ենթարկված անձը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։
Նշվում է, որ երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Իսրայելի ռազմագործողությունների և Մերձավոր արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ իրազեկող ելույթ են ունենալու:
Թուրք-իսրայելական առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ այսպիսի գրառմամբ է հանդես եկել թուրքական ընդդմիադիր «Gazete Duvar» լրատվամիջոցի լրագրողներից Մեթին Ջիհանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |