Տարածաշրջան09:02, 17 Մայիս 2016
Թուրքերը ռուսական հետք են փնտրում PKK-ի կողմից իրենց ուղղաթիռը խոցելու մեջ
Թուրքական մամուլում ուշագրավ հոդված է հայտնվել մայիսի 13-ին Չուքուրջայում«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից SA-18 հրթիռով Թուրքիայի օդուժի Kobra ուղղաթիռի խոցման վերաբերյալ:
Այդ առնչությամբ թուրքական «Vatan» թերթին հարցազրույց է տվել Թուրքիայի ԶՈւ հատուկ ստորաբաժանման պահեստազորի սպա, անվտանգության փորձագետ Աբդուլլահ Աղարը:
Վերջինս պնդել է, որ PKK-ի կողմից համացանցում հրապարակված ուղղաթիռի խոցման տեսանյութից պարզ է դառնում, որ այն խոցվել է նույն մոդելի հրթիռով, ինչն իր ուսին կրել էր դեռևս դեկտեմբերին Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական ռազմանավի տախտակամածին կանգնած զինվորը:
Աղարը նշել է, որ տեսանյութից երևում է, թե ինչպես է քուրդ գրոհայինն օգտագործում ռուսական SA սերիայի (SA-7 Grail / Strela - 2, SA-18 կամ SA-24) կառավարվող հրթիռը: Դա բավական ժամանակակից հրթիռ է և այժմ ներառված է ռուսական բանակի սպառազինության մեջ, ինչն էլ մտածելու տեղիք է տալիս, թե ինչ ճանապարհով է այն հայտնվել քուրդ զինյալների ձեռքում:
Աղարը համոզված է, որ դեկտեմբերին ռուսական ռազմանավի վրա այդ հրթիռի ցուցադրումն անկասկած ինչ-որ ուղերձ էր պարունակում, սակայն Թուրքիան այժմ պետք է գտնի հետևյալ հարցի պատասխանը. «Արդյո՞ք այս իրավիճակը Ռուսաստանի կողմից PKK-ին ուղղակի աջակցելու ցուցանիշն է, թե՞ մեկ այլ օտար երկրի հատուկ ծառայություններն են քրդերին տարամադրել այդ զենքը ռուսական աջակցության պատկեր ստեղծելու համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հայտարարության մեջ Սիրիայի քրդական ուժերը նույնացվում են Թուրքիայում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ։
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նուսայբին-Ղամըշլը սահմանին 25 օր ի վեր պարբերաբար ցույցեր են: Մարդիկ սպանված լրագրողների նկարները ձեռքներին իրենց ձայնն են բարձրացնու։
Պաշտոնական աղբյուրներում հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում:
«Թե՛ երեկ և թե՛ դրա նախորդ օրն ասել ենք, որ մենք, որպես իշխանություն և դաշինք այսպես թե այնպես անպայմանորեն հասնելու ենք «Թուրքիան առանց ահաբեկչության» մեր նպատակին»:
Ավելի վաղ Թուրքիան թռիչքները դադարեցրել էր 2024-ի ապրիլի 3-ին՝ այն պատճառաբանելով այնտեղ իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «PKK»-ի ներկայությամբ:
Զորավարժությունը տևելու է 10 օր: Դրանում ներգրավված են 90 նավ և 50 օդային տեխնիկա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |