Հասարակական09:15, 20 Մայիս 2016
Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթում հաղթել է Լոնդոնի նախկին քաղաքապետը
Բրիտանական «The Spectator» շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյի կողմից հայտարարված Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթում հաղթող է ճանաչվել Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի` Մուրեյը Անգլիայում իշխող «Պահպանողական կուսակցության» կենտրոնական դեմքերից մեկը հանդիսացող Բորիս Ջոնսոնի գրած բանաստեղծությունը հրապարակել է շաբաթաթերթի ինտերնետային կայքում:
Բանաստեղծությունը ներկայացնող հրապարակման մեջ Մուրեյը նշել է, որ իրականում մրցույթի համար Ջոնսոնի ուղարկածից ավելի լավ բանաստեղծություններ էլ են ուղարկվել, սակայն իր համար շատ կարևոր է, որ անգլիացի քաղաքական գործիչը գլուխ չի խոնարհում մի անձնավորության առաջ, որն Անկարայում որպես խալիֆ է ընդունվում:
«Էրդողանը կարող է բանտ նետել Թուրքիայում ընդդիմադիրներին, Մերկելը կարող է իր երկրում բանտ նետել Էրդողանին քննադատողներին, սակայն, մենք Անգլիայում քնում և արթնանում ենք ազատ կերպով: Մենք կարիք չունենք, որ որևէ բռնապետ մեզ ասի, թե ինչպես մտածենք կամ արտահայտվենք»,- ասել է Դուգլաս Մյուրեյը:
Նշենք, որ անգլիական թերթի կողմից նման մրցույթի հայտարարումը յուրահատուկ բողոքի ակցիա էր` ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի դեմ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ:
Իսկ իրավական գործընթաց սկսելու պահանջը ներկայացրել էր Թուրքիայի կառավարությունը, այն բանից հետո, երբ երգիծաբանը գերմանական հեռուստաընկերությամբ Էրդողանին ծաղրող բանաստեղծություն էր կարդացել:
Գերմանիայի կառավարության թույլտվությամբ Էրդողանին ծաղրած Յան Բյոհմերմանի դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով` օտար պետության քաղաքական գործչին կամ կազմակերպությանը վիրավորելու համար: Նշյալ քրեական հոդվածը նախատեսում է մինչև 3, առանձին դեպքերում նաև մինչև 5 տարվա ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |