Ցեղասպանություն07:07, 25 Մայիս 2016
Գերմանիայի հյուպատոսության դիմաց թուրք ազգայնականներ բողոքել են ցեղասպանության օրինագիծը Բունդեսթագ բերելու դեմ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև հավաքված մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգ բերվախ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի:
Ըստ թուրքական «Haber24.com» լրատվական կայքի` ակցիա իրականացնող խմբի անդամները հիմնականում եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) տեղի ունեցած «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործից հայտնի տխրահռչակ թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցության անդամներ:
Նշվում է, որ հավաքվածները ծածանել են Գերմանիայի խորհրդարանին (Բունդեսթագ) քննադատող պաստառներ ու վանկարկել «Գերմանական խորհրդարան, դու իրավասու չես» կարգախոսը:
Հավաքվածները նաև մամուլի համար հայտարարություն են արել, դատապարտել Գերմանիայի խորհրդարանի քայլը` նշելով, որ «1915-ի դեպքերը» միայն Հաագայի բարձր ատյանը կարող է որպես ցեղասպանություն որակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |