Ցեղասպանություն07:05, 01 Հունիս 2016
Էրդողանի անդրադարձը Բունդեսթագում քվեարկվելիք Հայոց ցեղասպանության օրինագծին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանություններ է արել Գերմանիայի խորհրդարանում հունիսի 2-ին քվեարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ Ուգանդա մեկնելուց առաջ Իզմիրի օդանավակայանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Երեկ պարոն վարչապետը կանցլեր Մերկելի հետ խոսել է այդ թեմայով: Երկու ժամ առաջ էլ՝ ես»,- նշել է Էրդողանը՝ տեղեկացնելով, որ Մերկելը հավաստիացրել է, թե իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեն, որպեսզի բանաձևը օրակարգից դուրս գա:
Էրդողանը նաև նշել է, թե Թուրքիան «Հայոց ցեղասպանություն» կոչվող խնդիր չունի և այդ առումով իրենք հանգիստ են:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Գերմանիայում ավելի քան 3 մլն թուրք է բնակվում և ընդգծել, որ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը երկու երկրների հարաբերություններին, Թուրքիայի նախագահը պատասխանել է.
«Եթե Գերմանիան ընկնի այս թակարդը, ապա վնաս կկրեն երկու երկրների դիվանագիտական, տնտեսական, առևտրական, քաղաքական և ռազմական հարաբերությունները (քանի որ մենք համատեղ նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ենք): Կարծում եմ, որ նրանք այս ամենը հաշվի կառնեն»:
Ըստ Էրդողանի՝ այժմ ճիշտ չի լինի քննարկել մի որոշում, որը դեռ չի կայացվել: Նրա կարծիքով նախ պետք է սպասել ու տեսնել, թե Բունդեսթագը ինչ որոշում կկայացնի, իսկ հետո փորձել հասկանալ ընդունված որոշման հիմնավորումները, բովանդակությունը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ, ամեն դեպքում, կայացվելիք որոշումը միջազգային օրենքի շրջանակներում որևէ կերպ չի կարող պարտավորեցնել Թուրքիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |