Ցեղասպանություն10:16, 01 Հունիս 2016
Թուրքական մամուլ. Մերկելը ցեղասպանության օրինագծին «Այո» է ասել

«Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության օրինագծի պատճառով Անկարա-Բեռլին հարաբերություններում սառը քամիներ են փչում»,- նկատել է տալիս թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկմանն ընդառաջ, մայիսի 31-ին վերոնշյալ օրինագիծը դրվել է փորձնական քվեարկության, որին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վերջինսը փորձնական քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել օրինագծի ընդունմանը: Սպասվում է, որ կանցլերը հունիսի 2-ին նույնպես կմասնակցի քվեարկությանը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Մերկելին և հայտնել օրինագծի վերաբերյալ իր դժգոհությունն ու անհանգստությունը: Ինչին ի պատասխան Մերկելն ասել էր. «Կանենք հնարավոր ամեն բան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |