Ցեղասպանություն13:40, 03 Հունիս 2016
Թուրքիայի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը անդրադարձել են Գերմանիայի խորհրդարանի որոշմանը

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպվել:
Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` Ալիևի ու Յըլդըրըմի ասուլիսի հիմնական թեման եղել է երեկ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Ադրբեջանի նախագահն, անդրադառնալով բանաձևի ընդունմանն, ասել է. «Գերմանիայի որոշումը պատվեր է, որը քաղաքական ենթատեքստ ունի: Հայկական հարցն էլ պատրվակ է»:
Ալիևը չի մոռացել նշել, որ Ադրբեջանն, ինչպես միշտ, այս անգամ ևս եղբայրական Թուրքիայի կողքին է:
Թուրքիայի վարչապետն էլ պատմական սխալ է որակել Գերմանիայի խորհրդարանի որոշումը` ավելացնելով, որ դա իրենց համար ոչ մի նշանակություն չունի:
«Գերմանիայի խորհրդարանի կողմից նման որոշման ընդունումը վնաս է հասցրել մեր խորքային հարաբերություններին»,- ասել է Յըլդըրըմը` ավելացնելով, որ իրենք գերմանացի քաղաքական գործիչներից ապագայում ավելի խելամիտ քայլերի սպասում:
Յըլդըրըմը փորձել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կապել Խոջալուի դեպքերի ադրբեջանական թեզերի հետ` ակնարկելով, թե այս դեպքում դրանք էլ պետք է օրակարգ բերվեն:
Ըստ Յըլդըրըմի` Գերմանիան ընդունել է այդ բանաձևը, նպատակ ունենալով այդ ամոթը (ցեղասպանության-խմբ.) միայնակ չկրել աշխարհում:
Վերջում Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ադրբեջանին` բանաձևի ընդունումից հետո ամենաբաձր մակարդակով իր դիրքորոշումը հայտնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |