Տարածաշրջան10:47, 07 Հունիս 2016
Թուրքական դատարանն արգելել է Ստամբուլի պայթյունի լուսաբանումը

Ստամբուլի 10-րդ վարչական դատարանն արգելել է այսօր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետագա լուսաբանումը: Որոշման համաձայն` չի թույլատրվելու մեդիադաշտում դեպքի հետ կապված որևէ ռեպորտաժի հեռարձակում:
Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, վկայակոչելով Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի հայտարարությունը, գրում է, որ արգելքը գործելու է մինչև նախաքննության ավարտը:
«Հասարակական կարգի պահպանմումը չվտանգելու, հասարակության անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման, նոր հանցագործության կանխման, դատարանի հեղինակության և անկողմնակալությունը չխաթարելու նպատակով արգելվում է քննության պարունակության վերաբերյալ նյութերի հրապարակումը հեռուստատեսությամբ, տպագիր և ինտերնետային մամուլում, ինչպես նաև սոցմեդիայում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 7-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Վեզնեջիլեր թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունից մահացել է 7 ոստիկան և 4 քաղաքացիական անձ: Կա 36 վիրավոր: Մայթի մոտ կայանված մեքենան պայթեցվել է այն պահին, երբ այդ մասով անցնելիս է եղել ոստիկանական ավտոբուսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |