Ցեղասպանություն13:59, 07 Հունիս 2016
Փայլանի արձագանքը Թուրքիայի կողմից Նամիբիայի ցեղասպանության ճանաչման առաջարկին

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Գարո Փայլանը թուրքական հեռուստատեսությամբ հեռահարձակվող հաղորդումերից մեկի եթերում անդրադարձել է իշխանական կուսակցության պատգամավորի այն առաջարկին, թե Թուրքիան պետք է ճանաչի Գերմանիայի կողմից իրականացված Նամօբիական ցեղասպանությունը:
Օրեր առաջ թուրքական խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեթին Քյուլյունքը հայտարարել էր, որ պատրաստվում է խորհրդարան ներկայացրել օրինագիծ՝ 1904-1907 թվականների Նամիբիայի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Պատգամավորն այդ քայլն անում է ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության ճանաչման:
Փայլանը նշել է, որ չնայած պատգամավորի նախաձեռնությունն ուշացած է, քանի որ Գերմանիան արդեն ճանաչել է Նամիբիայի ցեղասպանությունը և ներողություն խնդրել դրա համար, այնուամենայնիվ, վերոնշյալ օրինագծի՝ խորհրդարան բերվելուց անմիջապես հետո ինքը անձամբ և ողջ ԺԴԿ-ն պատրաստ են դրան կողմ քվեարկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դեսպանների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
Սույն հոդվածում ներկայցվում է, թե ինչպես են Թուրքիան, տարածաշրջանի քրդերն ու երկրներն արձագանքել PKK-ի հիմնադիր առաջնորդի զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու վերաբերյալ կոչին։
Իսմայիլ Բեքայը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարից լսած խոսքերը բնավ կառուցողական չէին։
Նախատեսվում է, որ Ֆիդանը կվերահաստատի Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Մարտի 1-ից թանկացել է Ֆրանսիայից Թուրքիա մեկնող աշխատուժի համար նախատեսված ինքնաթիռների տոմսերի հարկային վճարը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |