Ցեղասպանություն11:42, 13 Հունիս 2016
Բունդեսթագի թուրք պատգավորը պահանջում է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, օրինագծի ընդունմանը կողմ քվեարկած թուրք պատգամավորները շարունակում են իրենց ազգակից ծայրահեղականների կողմից մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ ստանալ:
Մասնավորապես, Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ սոցցանցերում իր դեմ արշավ է սկսվել. իր հասցեին մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ են հնչում, նույնիսկ իրեն անվանել են «Հայ պոռնիկ»: Օգտատերերից մեկն էլ պատգամավորի հասցեին գրել է. «Նրան գլխից խփողին՝ 100 հազար եվրո պարգևավճար»:
Ըստ թուրքական «Marmaragazetesi» պարբերականի՝ Դաղդելենը, արտահայտելով իր վրդովմունքը ասել է, որ պետք է արգելել ինչպես պատգամավորներին սպառանացող անձանց այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մուտքը Գերմանիա:
Միևնույն ժամանակ Գերմանիայի միգրացիայի և ինտեգրման հարցերով թուրք նախարար Այդան Օզողուզը «Bild am Sonntag» թերթին տված հարցազրույցում Գերմանիայում գործող թուրքական կազմակերպություններին խորհուրդ է տվել ողջամտության կոչով հանդես գալ:
Նա նշել է, որ թեև Գերմանիայում ապրող թուրք պատգամավորները չեն մոռացել իրենց ծագումը և արմատները, այնուամենայնիվ, իրենք չեն պատրաստվում Թուրքիայի համար դառնալ խամաճիկ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |