Քաղաքական08:14, 13 Հունիս 2016
Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու է Գերմանիային պատասխանելու հարցը
Վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ Չանքայա պալատում մեկնարկել է թուրքական կառավարության նիստը: Քննարկումների օրակարգում, ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդած տեղեկության, ներքաղաքական խնդիրներից լինելու է քրդերի դեմ պայքարի հարցը, իսկ արտաքին քաղաքական հարցերից՝ Բունդեսթագի ընդունած Ցեղասպանության բանաձևը:
Գերմանիայի հետ հարաբերություններում մինչ Թուրքիա յիարտգործնախարարությունը կկազմի գործողությունների ծրագիր, կառավարության նիստում հստակեցվելու են արվելիք քայլերը: Սեղանին է դրված Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայի հարցը, որից օգտվում են գերմանական կործանիչները: Հայտնի է, որ Գերմանիան ցանկություն է հայտնել առավել լայնորեն օգտվել նշյալ ռազմաբազայից: Այդ հարցով հիմա բանակցությունների մեջ են Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները: Կառավարության նիստում քննարկվելու է Գերմանիային պատասխանելու հարցը:
Նշենք, որ թուրքական Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող գերմանական կործանիչները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում ռազմաբազայից թռիչքներ են իրականացնում դեպի Սիրիա և Իրաք: Ինջիրլիքում գտնվող գերմանական ինքնաթիռներ մի մասն էլ հետախուազական թռիչքներ է իրականացնում` փախստականներին Եվրոպա տեղափոխող խմբերին հայտնաբերելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |