Իրավական13:30, 15 Հունիս 2016
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Թուրքիային ուղղված քննադատություններ են հնչեցվել
Հունիսի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 1-ը: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նստաշրջանի հենց առաջին օրերից Թուրքիային ուղղված խիստ քննադատություններ են հնչեցվել:
Նստաշրջանի շրջանակներում ելույթ ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող իրավախախտումների առթիվ:
Իսկ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի լիգայի անունից հանդես եկող Նիկոլաս Ագոստինին, կիսելով ալ Հուսեյնի մտահոգությունները, ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) կառավարությունը ահաբեկիչ է համարում և ճնշում է բոլոր այն ընդդիմադիրներին, լրագրողներին, իրավաբաններին ու մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ԱԶԿ-ից տարբերվող տեսակետներով են հանդես գալիս:
Ագոստինին մտահոգիչ է համարել Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները՝ կոչ անելով Թուրքիային՝ հարգել մարդու հիմնարար իրավունքները: Նա կարծիք է հայտնել, որ այս առումով Թուրքիայի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել:
Իսկ "İnternational Fellowship of Reconciliastion" -ի խոսնակ Դերեք Բրեթը քննադատել է այն հանգամանքը, որ երկրի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող իրավապաշտպանները Թուրքիայում որակվում են որպես ահաբեկիչներ:
Բրեթը կոչ է արել Թուրքիային՝ ընդունել և թույլ տալ, որպեսզի Եվրամիության դիտորդները այդ խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնեն: Բրեթը նաև ընդգծել է, որ «ահաբեկչության դեմ պայքարի» անվան տակ Թուրքիան իրականում ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի իշխանությունները ԺՀԿ-ական Էսենյուրթի արդեն նախկին քաղաքապետին մեղադրում են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «PKK»-ի անդամ լինելու մեջ։
Ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուն հաղթել էր ընտրություններում, այնուհետև ձերբակալվել։
Թուրքիայի նախագահի փաստաբանը սոցցանցում գրառում է արել Էրդողանի՝ Մերալ Աքշեների դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք կարևոր հայտարարություններ է արել` թուրքական «Tv100»-ի եթերում:
Թուրքիայի առևտրի նախարարի գնահատմամբ՝ BRICS-ին միանալը զգալի օգուտներ կբերի Թուրքիային
Մասնակից երկրների թվում են Ալբանիան, Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Հորդանանը և Հունաստանը:
Օրակարգում է եղել Մերձավոր Արևելք զարգացումներն ու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |