Հասարակական07:52, 16 Հունիս 2016
Ստամբուլի հայ աշակերտների հայտարարությունը. «Ընդդեմ հետամնացության, լճացման և ֆաշիզմի»

Թուրքիայի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները միացել են ստամբուլյան դպրոցների սաների հակապետական բողոքին: Թուրքական «İMCTV»-ի տեղեկացմամբ՝ «Նոր աշակերտներ» անվամբ հանդես եկող հայ ուսանողների խումբը գրավոր հայտարարությամբ աջակցել է Ստամբուլի արական վարժարանի շրջանավարտներին: Վերջիններս հունիսի 4-ին, ի նշան բողոքի, թիկունք էին դարձրել վարժարանի սաների ավարտական հանդիսության ժամանակ ելույթ ունեցած տնօրենին:
«Ընդդեմ հետամնացության, լճացման և ֆաշիզմի» խորագրով հրապարակված հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչև վերջ աջակցելու ենք մեր այն դասընկերներին, ովքեր պայքարում են հետամնաց ու կրոնամոլ հասարակության դեմ, որը ձևավորելու փորձ է անում պետությունը՝ իր նշանակած իշխանամետ տնօրենների միջոցով»:
Հայ աշակերտները նշել են, որ գրքով ու լուսավորությամբ կարելի է հաղթել խավարը և իրենք թույլ չեն տա, որպեսզի խավարը տարածվի:
«Մենք թույլ չենք տա, որ այս պետությունը, որ մանուկին մարդասպան է դարձնում, երիտասարդությանը խավարի մեջ թաղի: Մենք սատարում ենք բոլոր նրանց, ովքեր այս նպատակով թիկունք են դարձնում խավարին ու շրջվում դեպի լույսը:
Մենք միշտ ընդդիմանալու ենք և երբեք չենք դադարելու պայքարել այս անհասկանալի մտածողության դեմ, որը համառորեն փորձում է օտարել մեզ այն հողերից, որտեղ ծնվել ու մեծացել ենք՝ հաշվի չառնելով, որ մենք արդեն հազարավոր տարիներ ապրում ենք այս հողերում»:
Նշենք, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը Ստամբուլի 11 վարժարանում սկսել է կիրառել տնօրեններին ոչ թե մրցույթով, այլ նշանակմամբ ընտրելու մեթոդը: Մի շարք դպրոցների աշակերտներ բուռն կերպով ընդդիմացել են դրսից նշանակված այս տնօրեններին և զանազան բողոքի ակցիաներով ու հայտարարություններով հանդես եկել նախարարության սույն որոշման դեմ: Ստամբուլյան 52 դպրոցներ ևս հանդես են եկել աշակերտներին աջակցող հայտարարություններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |