Ցեղասպանություն07:01, 18 Հունիս 2016
ԵԽ-ի՝ Թուրքիայի մասին տարեկան զեկույցը հետ է ուղարկվել
Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հետ է ուղարկել Թուրքիայի մասին ԵԽ-ի տարեկան զեկույցը, քանի որ այն Անկարային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ապրիլին ԵԽ-ում 375 կողմ ձայնով ընդունված «Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը» ԵԽ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն է ուղարկվել հունիսի 17-ին: Նույն օրը՝ առանց զեկույցի հետ կապված որևէ գործընթաց իրականացնելու, ներկայացուցչությունն անմիջապես հետ է ուղարկել այն:
Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ զեկույցը վերադարձնելու պատճառն այն է, որ դրանում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է պարունակվում:
Ավելի վաղ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պատասխանատու նախկին նախարար Վոլքան Բոզքըրը սպառնացել էր, որ եթե այս տարի ևս Թուրքիայի մասին տարեկան զեկույցում անդրադարձ լինի Հայոց ցեղասպանությանը, ապա Թուրքիան այն կընդունի առ ոչինչ և հետ կուղարկի:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս Թուրքիան վերադարձրել էր ԵԽի տարեկան զեկույցը՝ նույն պատճառաբանությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |