Տնտեսական07:28, 20 Հունիս 2016
Արտասահմանցի ներդրողները համատարած լքում են Թուրքիան
2016թ. առաջին կիսամյակում տարբեր ոլորտների մի շարք օտարերկրացի ներդրողներ հեռացել են Թուրքիայից: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ. առաջին եռամսյակում Թուրքիա մուտք գործած անմիջական ներդրումների ծավալը 52.6 տոկոսով կրճատվել է՝ կազմելով 2 մլրդ դոլար:
Այսպես,մանրածախ առևտրի բրիտանական խոշորագույն «Tesco» ընկերությունը վաճառել է Թուրքիայում գործող իր «Kipa» սուպերմարկետների ցանցը: «Tesco»-ն 302 մլն լիրա ընդհանուր արժողությամբ (մոտ 100 մլն դոլար) իր բաժնետոմսերն ու ունեցվածքը վաճառել է «Migros» ընկերությանը: Ավելի վաղ՝ 2015թ., «Tesco»-ն Անկարայում, Մերսինում և Դենիզլիյում գտնվող իր 10 սուպերմարկետները վաճառել էր թուրքական «Beğendik»-ին:
Թուրքիայից հեռանալու որոշում է կայացրել նաև հեղուկ վառելիքի բիզնեսով զբաղվող ավստրալական OMV ընկերությունը, որը թուրքական շուկա էր մտել 2006-ին: Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, թե վերջին 3 տարվա ընթացքում Թուրքիայում եկամտաբերությունը լրջորեն նվազել է:
Նորվեգական «Statkraft» ընկերությունն էլ վաճառքի է հանել Սիիրթում գտնվող իր հիդրոէլեկտրակայանը: Մինչև օգոստոսի 1-ը ընկերությունն ընդունում է հնարավոր գնորդների առաջարկները:
Քուվեյթական «Al Shaya» խումբը, որը ներակայացնում է այնպիսի հանրաճանաչ ապրանքանիշեր, ինչպիսիք են «Starbucks», «The Body Shop», «Debenhams», «Victoria's Secret»-ը, որոշել է Թուրքիայից հանել իր «Top Shop» ապրանքանիշը: «Top Shop»-ը թուրքական մանրածախ առևտրի շուկա էր մուտք գործել 2002թ.: Մինչ օրս արդեն փակվել է ընկերությանը պատկանող 10 առևտրի կենտրոն:
Արտասահմանցի ներդրողների համար Թուրքիայում նպաստավոր պայմաններ չկան նաև կրթական ոլորտում: 2011թ. Բահչեշեհիր քոլեջի համասեփականատեր դարձած «Carlyle»-ը և «Դողա» քոլեջում ներդրումներ կատարած «Turkven»-ը ևս վաճառքի են հանել իրենց բաժնեմասերը: Նշենք, որ Բահչեշեհիր քոլեջը ողջ Թուրքիայի տարածքում ունի 69 ճամբար, 141 դպրոց և 25.000 աշակերտ, իսկ «Դողա» քոլեջի սաների թիվը թուրքական 35 քաղաքներում հասնում է 55.000-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |