Հասարակական11:28, 21 Հունիս 2016
Ոչ մահմեդական փախստականները Թուրքիայում անվտանգության խնդիր ունեն
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությանն (ԺՀԿ-CHP) առընթեր համապատասխան հանձնաժողովը Թուրքիայում փախստականների վիճակի վերաբերյալ զեկույց է կազմել:
«SputnikNews»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ զեկույցում մասնավորապես արձանագրվել է. «Թուրքիայում դժվար է փախստական լինելը, իսկ ոչ մահմեդական փախստական լինելը՝ առավել ևս»:
Թուրքիայում ներկայումս ժամանակավոր կամ հիմնական սկզբունքով բնակվում է շուրջ 45.000 ոչ մուսուլման գաղթական, որոնց մեծ մասը սիրիացիներ են, հայեր, եզդիներ, քաղդեացիներ:
Հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Յոզգաթում ապաստանած հայ գաղթականներին: Վերջիններս շրջապատում ներկայանում են որպես արաբ, խոսում արաբերեն և միայն տանն են համարձակվում հայերեն խոսել, քանի որ հայ լինելու պատճառով շատ մեծ սպառնալիքների ու հարձակումների թիրախում են գտնվում:
Հայ գաղթականները հնարավորություն չունեն կատարելու իրենց կրոնական ծեսերը, կամ կատարում են դրանք ծայրահեղ գաղտնիության պայմաններում: Նշվում է, որ ստամբուլյան եկեղեցիները նույնիսկ հստակ տեղյակ չեն, թե Անատոլիայում քանի քրիստոնյա ներգաղթյալ կա:
Թուրքիա մուտք գործելիս էմիգրանտների անձնական տվյալները արձանագրվել են, հետևաբար, պետությանը հայտնի է, թե ով ինչ ազգի և ինչ կրոնի ներկայացուցիչ է: Սակայն այդ ինֆորմացիան որևէ կերպ չի հրապարակվում: Ոչ մուսուլման փախստականների համար շատ ավելի դժվար է աշխատանք գտնելը, իսկ հնարավոր աշխատանքների համար էլ անհամեմատ ցածր են վճարվում:
Ոչ մահմեդական ներգաղթյալները անվտանգության նկատառումներով ապրում են որպես փակ համայնքներ, նրանք իրավունք չունեն ինքնակամ հեռանալու իրենց բնակավայրից, քանի որ պարբերաբար պիտի ներկայանան ստորագրելու, չունեն կրոնական ամուսնություններ կնքելու, սեփական հանգուցյալներին հուղարկավորելու հնարավորություն:
ԺՀԿ-ի հայ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Սելինա Դողանը նշել է, որ քրիստոնյա գաղթականները շատ մտահոգված են և վախենում են, թե ինքնության պատճառով իրենց հետ կարող են դժբախտություններ պատահել: Դողանն ընդգծել է, որ փախստականների խնդիրները կարգավորող իրավական դաշտը լուրջ բարեփոխումների կարիք ունի:
Սույն զեկույցը նաև հրատարակվել է գրքի տեսքով: Այն վաճառքի է հանվել հունիսի 20-ին՝ փախստականների միջազգային օրվա առթիվ: Գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթը նախատեսվում է նվիրաբերել Թուրքիայում ապաստանած մարդկանց խնդիրների լուծմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |