Իրավական08:57, 21 Հունիս 2016
Թուրքիա մուտք գործելիս ձերբակալվել է թուրքական Hurriyet թերթի Նյու Յորքի թղթակիցը
Թուրքիա մուտք գործելիս Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է թուրքական « Hurriyet»առաջատար թերթեր Նյու Յորքի թղթակից և ներկայացուցիչ Ռազի Ջանիքլիգիլը:
Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` հայտնի լրագրողը ընտանիքի հետ միասին Ստամբուլ էր եկել արձակուրդն այնտեղ անցկացնելու նպատակով: Նշվում է, որ Ջանիքլիգիլի ձերբակալությունը ամենայն հավանականությամբ կապված է սոցցանցերում վերջինիս կատարած գրառումների և ակտիվ գործունեության հետ:
Լրագրողը վերջին շրջանում հաճախակի է գրառումներ կատարել թուրք մեծահարուստ Ռեզա Զարրաբի` ԱՄՆ-ում շարունակվող դատավարության վերաբերյալ:
Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին երկրում պայթած կոռուպցիոն սկանդալի արդյունքում ձերբակալվելուց և մի քանի ամիս հետո ազատ արձակվելուց հետո Ռեզա Զարրաբը հեռացել էր Թուրքիայից: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն , Զարրաբը, համատեղ բիզնես ծրագրեր է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամների հետ:
Աղբյուրը ավելացրել է նաև, որ երկրում մամուլի ազատության վիճակը չափազանց մտահոգիչ է` հիշեցնելով որ մամուլի ազատության ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է 151-րդ տեղը` 180 երկրների շարքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գրեթե ամեն օր քննադատվում է մամուլի վրա գործադրվող ճնշումների համր այնպիսի երկրների ու կազմակերպությունների ղեկավարների կողմից, ինչպիսիք են Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը:
Թուրքական մամուլում հայտնված նոր տեղեկությունների համաձայն` ժամեր առաջ դատախազությունում ցուցմունք տալուց հետո Ջանիքլիգիլը բաց է թողնվել:
Մինչ լրագրողը բաց կթողնվեր ձերբակալության փաստի առնչությամբ քննադատական հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Լրագրողների միությունը (UNCA):
«Այսօր Ստամբուլում ձերբակալվել է թուրքական մեդիադաշտում գործող Hürriyet թերթի լրագրողը սոցցանցերում թուրք պաշտոնյաների վերաբերյալ արած գրառումների պատճառով: UNCA –ն այս իրողությունը մամուլի ազատության մտահոգիչ ոտնահարում է համարում»,- ասված է եղել հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |