Հասարակական13:20, 21 Հունիս 2016
Իգդիրում ապամոնտաժել են Թուզլուջա շրջանի մուտքի ու ելքի հայերեն գրությունները

Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա (պատմ. Կողբ) շրջանի մուտքի կամարին ՏԻՄ մարմինների որոշմամբ՝ կամարի քառալեզու (հայերեն, քրդերեն, անգլերեն, թուրքերեն) գրություններից հեռացվել է հայերեն տարբերակը («Բարի եկաք» և «Ցտեսություն»):
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը:
2015թ. սեպտեմբերին տեղադրված քառալեզու գրության մեջ առկա հայերենը տեղական բնակչության և ՀԿ-ների կողմից բուռն հակազդեցության էր արժանացել և բողոքի տեղիք տվել, ինչի հետևանքով Թուզլուջայի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել հայատառ գրությունը:
Կամարի հայատառ գրությունը 2015թ. հոկտեմբերին անհայտ անձանց կողմից ենթարկվել էր վանդալիստական հարձակման, ինչ հետևանքով վնասվել էին «Ցտեսություն» բառի տառերը: Թուզլուջայի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը այդ դեպքի կապակցությամբ հանդես էր եկել մեկնաբանությամբ.
«Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ Թուզլուջան հայկական բնակավայր է եղել: Այստեղի շատ վայրերի անունները հայերեն են: Այստեղ ապրած հայ բնակչությունը շրջանի կառուցման գործում մեծ ավանդ է ունեցել: Հայերեն գրությունն ավելացրել ենք որպես հարգանքի տուրք այդ ամենին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |