Քաղաքական08:42, 26 Հունիս 2016
Թուրքիայի փոխվարչապետի արձագանքը Հռոմի պապի «ցեղասպանություն» տերմինի կիրառմանը

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անդրադարձել է ՀՀ նախագահական պալատում Հռմի պապի ելույթին, որի ընթացքում կաթոլիկ քահանայապետը 1915թ. իրադարձությունները բնութագրելու համար օգտագործել էր «ցեղասպանություն» տերմինը:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ աշխատանքային այցով Գիրեսուն նահանգ մեկնած Ջանիքլին, մեկնաբանելով Պապի խոսքերը, դրանք որակել է որպես չափազանց անհաջող հայտարարություն:
«Ցավոք, ինչպես Անգլիայի` Եվրամիությունից դուրս գալուն մասին մեկնաբանության, այնպես էլ այս դեպքում Պապի և Սուրբ աթոռի (Վատիկան) գործողություններում նկատվում է խաչակրաց մտածողության բոլոր հետքերն ու արտացոլումը: Դա օբյեկտիվ հայտարարություն չէ, իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ դա ամեն ոք գիտի, բոլորս գիտենք, ամբողջ աշխարհը գիտի, դա նույնիսկ հայերը գիտեն»:
Թուրք պաշտոնյան պնդել է, թե Պապի հայտարարությունների հիմքում ընկած են նույն այն պատճառները, որոնք ընկած են Թուրքիային Եվրամիություն չընդունելու հիմքում:
«Իհարկե, լուրջ չենք ընդունում, ընդունելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Այս ազգի պատմության մեջ նման բան չի եղել և լինելն էլ հնարավոր չէ, քանի որ մեր ավանդույթներն ու կրոնը կտրականապես մերժում են այդ երևույթը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |