Իրավական13:01, 27 Հունիս 2016
Գերմանիայում Էրդողանի և Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել ռազմական հանցագործության մեղադրանքով

Գերմանիայում բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, լրագրողներ և գիտնականներ դիմում են ներկայացրել դատախազություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը հայտնում է, որ այս մասին Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են «Միջազգային իրավունքի և ժողովրդավարության միության» (MAF-DAD) գործադիր խորհրդի նախագահ, իրավաբան Հեյք Գեյսուեյդը, իրավաբաններ Բրիտա Էդերը, Պետրա Դերվիշայը, Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը, Ստամբուլի իրավաբանների միության փաստաբան Էրջան Քանարը: Հայցվորները Գերմանիայի դաշնային դատախազության են ներկայացրել 200 էջանոց դիմում, որով Էրդողանին մեղադրում են «ռազմական հանցագործություն կատարելու» և «մարդու իրավունքները խախտելու մեջ»:
Բացի նախագահից նույն մեղադրանքը ներկայացվել է շուրջ 2 տասնյակ թուրք պաշտոնյայի, որոնց թվում են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախկին նախարարներ Իսմեթ Յըլմազը, և Մեհմեթ Վեջդի Գյոնյուլը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ինչպես նաև այլ բարձրաստիճան զինվորականներ:
Ներկայացված դիմումի առանցքում Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, հիմնականում Շըրնաքում և Ջիզրեում տեղի ունեցած դեպքերն են: Գործին առնչվող վկաների ցուցմունքները դիմումին կից ներկայացվել են դատախազությանը: Նշվում է, որ սեպտեմբերի 4-11-ին բախումների ժամանակ սպանվել է 21 խաղաղ բնակիչ, Ջիզրեում նկուղներում սպանվել են 178 քաղաքացիներ: Այդ գործողության ընթացքում խոչընդոտվել են տարածքում բժշկական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների, պատգամավորների, ընտանիքների հարազատների, հասարակական կազմակերպությունների գործողությունները, անջատվել է բջջային կապը, դիտավորյալ այդ տարածք արգելվել է շտապօգնության մեքենաների մուտքը:
Գերմանիայի «Կանաչների կուսակցության» նախկին պատգամավոր, իրավաբան Մեմեթ Քըլըչը, մեկնաբանելով հարցի իրավական կողմը, նշել է, որ քաղաքական անձեռնամխելիությունը չի վերացնում հանցանքը:
«Այս դիմումը կարող է մինչև Հաագայի միջազգային դատարան հասնել»,-ասել է իրավաբանը՝ նշելով, որ այս գործընթացը ցույց է տալիս, որ միջազգային ասպարեզում աճել է Էրդողանից և նրա վարչախմբից հաշիվ պահանջելու վճռականությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |