Քաղաքական07:50, 29 Հունիս 2016
Էրդողանը ահաբեկչական հարձակման կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել

Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ահաբեկչությունը քննադատող գրավոր հայտարարություն է տարածել: Իշխանությանը մոտ կանգնած թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Այս ահաբեկչությամբ չէր ծրագրվում որևէ կոնկրետ արդյունքի հասնել, այլ միայն ու միայն նպատակ է դրված անմեղ մարդկանց ցավի ու արյան հաշվին աշխարհում հակաթուրքական քարոզչություն իրականացնել»:
Թուրքիայի նախագահը բոլոր երկրներին, խորհրդարաններին, հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին կոչ է արել վճռական մոտեցում ցուցաբերել և միավորել ուժերը ահաբեկչությունների դեմ պայքարում:
«Այսօր Ստամբուլում պայթեցված ռումբերը կարող էին պայթել աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած օդանավակայանում: Թող բոլորը համոզված լինեն, որ ահաբեկչական խմբավորումների համար Ստամբուլի և Լոնդոնի, Անկարայի և Բեռլինի, Իզմիրի և Չիկագոյի, Անթալիայի և Հռոմի միջև ոչ մի տարբերություն չկա»,- ընդգծել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |