Միջազգային09:03, 29 Հունիս 2016
Աշխարհի արձագանքը Ստամբուլի օդանավակայանի վրա կատարված հարձակմանը
Աշխարհի տարբեր երկրների առաջնորդները դատապարտել են Ստամբուլի օդանավակայանում իրականացված հարձակումը և իրենց ցավակցությունները հայտնել զոհվածների ու վիրավորների հարազատներին: Թուրքական «Habertürk» լրատվակայքը ներկացնում է դեպքի առթիվ աշխարհի տարբեր ծայրերից ստացված արձագանքները:
Այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչությունը:
«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները Թուրքիայի հետ են, մենք վճռական ու միավորված ենք՝ ահաբեկչությունների բոլոր տեսակների դեմ պայքարում»:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել. «Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչությունից սարսափի մեջ եմ: Ֆրանսիան թուրքերի կողքին է՝ ընդդեմ ահաբեկչության»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան թուրք ժողովրդի կողքին է և աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ - Վալտեր Շտայնմայերը նույնպես դատապարտել է կատարվածը՝ նշելով, որ տեղի ունեցածը սարսափելի է:
Եվրախորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է. «ԵԽ անդամ Թուրքիան կրկին ապրում է մահացու ահաբեկչական գործողության ցավը: Այս դժվարին պահին մենք ձեզ հետ ենք»:
Անգլիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը օգնության պատրաստակամություն է հայտնել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է անհրաժեշտ է ուժեղացնել տարածաշրջանային և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հաղորդագրություն է հղել Թուրքիայի նախագահին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել ահաբեկչությունը դատապարտող հայտարարությամբ:
Ցավակցական և ահաբեկչությունը դատապարտող հայտարարություներով են հանդես եկել նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը, Ավստրալիայի վարչապետ Մեկքոլմ Թուրնբալը, Ալբանիայի արտգործնախարար Դիտմիր Բուշատին, Հունաստանի ԱԳՆ-ն, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը, Նիդեռլանդների ԱԳՆ-ն, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնը, Սաուդյան Արաբիայի արքա Սելման բին Աբդուլազիզը, Ինդոնեզիայի և Սինգապուրի, Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած 3 հաջորդական պայթյունների հետևանքով 36 մարդ է զոհվել, ևս 147-ը վիրավորվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |