Տարածաշրջան07:35, 29 Հունիս 2016
Թուրքիայում արգելափակվել են Twitter և Facebook սոցկայքերը
Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո Ստամբուլի վարչական դատարանը լրատվամիջոցների նկատմամբ ահաբեկչական հարձակումը լուսաբանելու արգելք է սահմանել: Արգելքից հետո ամբողջությամբ դադարեցվել է «Twitter» և «Facebook» սոցիալական ցանցերի հասանելիությունը:
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի տարածած հայտարարության մեջ նշել է, որ բազմաթիվ օգտատերեր հասարակության մեջ խուճապ առաջացնելու նպատակով սոցցանցերում ահասարսուռ նկարներ են տեղադրում դեպքի վայրից: Խորհուրդը զգուշացրել է, որ նման գործողություններ իրականացնողները իրավական հետապնդման կարող են ենթարկվել:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օդանավակայանում հունիսի 28 -ի երեկոյան տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով դեպքի վայրում և հիվանդանոցներում 36 մարդ է մահացել, ևս 147-ը վիրավորվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բացի Հարավային Կովկոսում տիրող իրավիճակից, Ֆիդանը խոսել է նաև թուրք-իրանական հարաբերությունների մասին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի քրդական ուժերին սպառնացել էր ռազմական գործողություններով:
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |