Տնտեսական11:16, 04 Հուլիս 2016
Գերամանցի տուրիստների 87 տոկոսը վախենում է Թուրքիա մեկնելուց

Ահաբեկչական գործողությունների պատճառով գերմանացիները վախենում են Թուրքիա մեկնելուց: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը՝ գերմանական «Bild am Sonntag» թերթին հղումով:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Emnid» հետզոտական կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ գերմանացիների 87 տոկոսը այս տարի չի պատրաստվում իր հանգիստն անցկացնել Թուրքիայում: Հարցվածների միայն 13 տոկոսն է նշել, որ կարող էր իր հանգիստն անցկացնել Թուրքիայում:
Հարցմանը մասնակցած գերմանացիների 62 տոկոսի կարծիքով՝ Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության նման մի դեպք էլ Գերմանիայում կարող էր տեղի ունենալ: Իսկ հարցվածների 57 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ անվտանգության նկատառումներով ստուգումները նպատակահարմար է անցկացնել մինչև օդանավակայաններ մուտք գործել:
Նշենք, որ մինչև նախորդ տարի Թուրքիան մեկն էր այն երեք երկրներից, որոնց նախապատվություն էին տալիս գերմանացի զբոսաշրջիկները: Գերմանիայի տուրիստական ընկերությունների միության տվյալների համաձայն՝ անցյալ տարի 5 մլն 600.000 գերմանացի է այցելել Թուրքիա:
Սակայն հունվարին 12-ին Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիայում Թուրքիայի հանդեպ տագնապներն ու անվստահությունը մեծացել է: Հիշեցնենք, որ Սուլթանահմեթի պայթյունի հետևանքով զոհվածների թվում Գերմանիայի 13 քաղաքացի կար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |