Միջազգային07:09, 08 Հուլիս 2016
Մերկելն ու Էրդողանը կարող են առանձնազրույց ունենալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում

Հուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կկազմակերպվի Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Նշվում է, որ Մերկելի և Էրդողանի երկկողմ հանդիպումը կամ գոնե կարճատև զրույցը հնարավոր դարձնելու համար բանակցություններ են տարվում: Աղբյուրը ընդգծում է, որ այս ենթադրյալ հանդիպումը առաջինն է լինելու Գերմանիա -Թուրքիա հարաբերությունների վատթարացումից հետո և կարող է որոշակիորեն մեղմացնել երկու երկրների միջև ստեղծված լարվածությունը:
Միջանկյալ հիշեցնենք, որ Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները վատթարացել էին հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Այս համատեքստում Թուրքիան ավելի ուշ արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազա և տեսակցել գերմանացի զինվորների հետ:
Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը, ըստ թուրքական թերթի, արվել է Անգելա Մերկելի կողմից: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Բունդեսթագի կողմից հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են նաև Էրդողանի մի շարք այլ երկկողմ հանդիպումներ: Թուրքիայի նախագահը առանձնազրույց կունանա նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Սիրիայի, Իրաքի խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |