Տարածաշրջան05:19, 16 Հուլիս 2016
Ռազմական հեղաշրջման ձախողված փորձ Թուրքիայում

Հուլիսի 16-ի լույս առավոտվա դրությամբ հեղաշրջման փորձը կառավարական ուժերի կողմից հիմնականում ճնշվել է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը: Նախօրեի՝ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ, որն ուղեկցվել է օդային ու ցամաքային ռմբահարումներով, զոհերով ու վիրավորներով:
Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է երկրում 60 զոհի, իսկ փոխվարչապետ Քուրթուլմուշը՝ հարյուրավոր վիրավորների մասին: Արդարադատության նախարարը տեղեկացրել է հեղաշրջման մասնակից 754 մարդկանց ձերբակալության մասին՝ չբացառելով, որ այդ թիվը դեռ կաճի:
Բոսֆորի կամուրջը փակած ապստամբ զինվորականները հանձնվում են կառավարական ուժերի ճնշմանը: Նշվում է, որ 50 հոգի արդեն հանձնվել է: Բոսֆորի կամուրջը փակած ապստամբ զինվորականները հանձնվում են ոստիկաններին:
Անհայտ է մնում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի ճակատագիրը. Ավելի վաղ հայտնել էին, որ մի խումբ զինվորականների կողմից նա պատանդ է վերցվել: Վարչապետ Յըլդըրըմը հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման մասին: Փոխվարչապետ Քուրթուլմուշը վստահեցրել է, որ մի քանի ժամից ամբողջ վտանգը կչեզոքացվի: Ստամբուլի և Անկարայի որոշ տեղերում ապստամբական ուժերը շարունակում են լոկալ բնույթի փոքր մարտերը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր ուժերին ճգնաժամային իրավիճակում դեմոկրատական ուղուն հավատարիմ մնալու համար: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ խստագույնս կպատժվեն բոլոր նրանք, որոնք մասնակցություն են ունեցել ռազմական հեղաշրջմանը: Էրդողանը կատարվածը բնորոշել է որպես ազգային միասնությունը պառակտելու փորձ և կրկին մեղադրանքը հասցեագրել գյուլենականներին:
Խորհրդարանը 14:00-ին արտահերթ նիստ կգումարի:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ Բոսֆորի և Ֆաթիհ Մեհմեթ սուլթանի կամուրջները միակողմանի (Անատոլիայից դեպի Եվրոպա) ժանդարմերիայի կողմից փակվել են և դադարեցվել է երթևեկությունը: «Haberler» լրատվակայքը տեղեկացնում է, որ ժանդարմերիայի ուժերից բացի տարածքում տեղակայուվում են նաև զինվորական ստորաբաժանումներ:Նշվում է, որ Ստամբուլում հայտարարվել է տագնապի առավելագույն աստիճան՝ կարմիր:
Իրավիճակը անհանգիստ է նաև մայրաքաղաք Անկարայում: «Sozcu» օրաթերթի կայքը հայտնում է, որ երեկոյան Անկարայի երկնքում ռազմական ինքնաթիռներ են նկատվել, որոնք ընթացել են դեպի զինված ուժերի գլխավոր շտաբ: Լսվել են նաև կրակոցներ:
Այժմ ԶՈՒ գլխավոր շտաբի շրաջակայքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Գլխավոր շտաբի մոտ կուտակվել են շտապ օգնության բազմաթիվ մեքենաներ: Մոբիլիզացվել են Անկարայի ոստիկանության ողջ ուժերը:
Պաշտոնական պարզաբանումներ առայժմ չկան, իսկ թուրքական լրատվամիջոցնրը հաղորդած տեղեկությունները բավականին սուղ են:
Այժմ հաստատաված տեղեկություններ են շրջանառվում սոցկայքերում այն մասին, որ ռազմական հեղաշրջման փորձ է արվել:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը գրավոր հայտարարություն է տարածել երկրում իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին:
Զինվորականները գրավել են Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքը և եթերից հայտարարել են իշխանությունը իրենց ձեռքը վերցնելու մասին: Հայատարարվել է նաև, որ երկրում մտցվում է ռազմական դրություն և պատարստվում է նոր սահմանադրություն:
Էրդողանը ելությով հանդես է եկել «HaberTurk»-ի եթերով ու քաղաքացիներին կոչ արել դուրս գալ փողոցներ, հրապարակներ ու տեր կանգնել իրենց իրավունքներին: Երկրի մի շարք վայրերում (Ադանա, Էրզրում, Տրապիզոն, Մալաթիա) քաղաքացիների դուրս են եկել փողոց:
Տանկեր են տեղակայվում խորհրդարանի մատույցներում:
Թուրքիայի 2 խոշոր ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների լիդերները դեմ են արտահայտվել ռազմական հեղաշրջմանը: Կողմնակից են ժողովրդավարությանը ու դեմ են երկիրը նոր փորձությունների տանելուն:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը CNNTurk-ի եթերից կոչ է անում դադարեցնել բախումները, ժողովրդին իրար դեմ չհանել ու հետ կանգնել սխալ ուղուց:
«Թուրքիան ոչ լատինամերիկյան երկիր է, ոչ աֆրիկյան, որ մի խմբավորում հարձակվի ու գիշերով իշխանություն փոխվի:»
Զինվորականների օդային հարձակումից Անկարայում կա 17 զոհ (ոստիկան):
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ կոմղնակից չէ հեղաշրջմանը:
Anadolu պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ խորհրդարանը 14:00-ին արտահերթ նիստ կգումարի:
Hurriyet-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի խորհրդարանի շենքի վրա ռումբ է նետվել: «Նետված ռումբի հետևանքով վիրավորվել են մի շարք ոստիկաններ և մեջլիսի աշխատակիցներ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։

Երկրները նպատակ ունեն ամրապնդել հաշվեքննիչ պալատների միջև համագործակցությունը։

Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։
Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |