Միջազգային13:51, 18 Հուլիս 2016
Մահապատիժ կիրառող որևէ երկիր չի կարող ԵՄ անդամ լինել

Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Թուրքիայում մահապատժի վերականգնման հնարավոր հետևանքներին: Թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին մասնավորապես հայտարարել է. «Որևէ երկիր, որը կրկին վերադառնում է մահապատժին, չի կարող Եվրամիության անդամ լինել»:
ԵՄ գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ Թուրքիան Եվրախորհրդի անդամ է և պարտավորված է հավատարիմ մնալ Մարդու իրավունքների հռչակագրին: Մոգերինին նաև կոչ է արել Թուրքիային՝ մինչև վերջ հավատարիմ մնալ սահմանադրական սկզբունքներին և ԵՄ-ի անունից ևս մեկ անգամ ընդգծել է օրենքի գերակայության կարևորությունը:
ԵՄ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Թուրքիայում այս օրերին տեղի ունեցող զարգացումների առթիվ և նշել, որ անհրաժեշտ է երկրում ապահովել ժողովրդավարություն և հարգանք մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ:
Իսկ ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում ապահովել երկրում օրենքի գերակայությունը: Քերին նշել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպիչների պատժումը, սակայն կոչ է անում ձախողված գործողությունից հետո երկրում կարգը վերականգնելիս «շատ հեռուն չգնալ»:
«Ժողովրդավարությունը ՆԱՏՕ-ի անհրաժեշտ սկզբունքներից է: ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում նախաձեռնված և կարճ ժամանակում ճնշված ռազմական հեղաշրջման փոձից հետո երկրի տարբեր շրջանակների կողմից առաջարկներ արվեցին՝ մեղավորների համար մահապատիժ սահմանելու վերաբերյալ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ կքննարկեն մահապատժի առաջարկը և կարճ ժամանակում որոշում կկայացնեն: Իսկ վարչապետ Բինալի Յըլդըրըմը տեղեկացրեց, որ մեջլիսը պատրաստվում է քննարկել երկիրը ցնցած նմանօրինակ դեպքերի պարագայում օրենքի հնարավոր լրամշակումների հարցը:
Նշենք նաև, որ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը ևս այսօր հանդես էր եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով Թուրքիային, որ մահապատժի վերականգնումը կխափանի Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |