Իրավական14:08, 19 Հուլիս 2016
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես ձերբակալելու պահանջով

Թուրքիան Էրդողանի քաղաքական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման առնչությամբ պաշտոնական գրություններ է ուղարկել ԱՄՆ-ի արդարադատության և արտաքին գործերի նախարարություններ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանն ուղարկված գրության մեջ պահանջվել է ժամանակավորապես ձերբակալել Գյուլենին, «մինչ 2 երկրների միջև առկա իրավական պայմանագրերի շրջանակներում տեղի կունենա վերջինի արտահանձնումը Թուրքիային»:
Արտգործնախարարություն ուղարկված գրությամբ էլ գերատեսչությունից պահանջվել է տեղեկություններ տրամադրել Թուրքիային արտահանձնման պահանջի և Գյուլենի նկատմամբ սկսվելիք հնարավոր իրավական գործընթացի վերաբերյալ:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և արդարադատության նախարար Բեքիր Բողդաղը հայտարարել էին Գյուլենի արտահանձնման պահանջով ԱՄՆ-ին դիմելու մասին: Բոզդաղի հայտարարել է, որ այժմ Գյուլենի դեմ նյութեր են նախապարտաստվում Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու գործով: Բոզդաղի խոսքով գործով քննությունը որոշակի իրավական գործընթացներ է ենթադրում, ինչի համար ժամանակ է հարկավոր:
«Գործն ավարտին հասցնելուց հետո մենք այն կուղարկենք ամերիկյան կողմին»,- ասել է թուրք նախարարը` ավելացնելով, որ Գյուլենին ձերբակալելու և արտահանձնելու պահանջն ուղղվել է նախագահի, վարչապետի և արտգործնախարարության կողմից:
Թուրքական «Akşam» թերթի կայքն էլ հայտնում է, որ վաղը արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնելու է ԱՄՆ` նշելով, որ հանդիպումների գլխավոր թեման լինելու է Գյուլենի արտահանձնման հարցը:
Թուրքական իշխանությունները երկրում զինվորականների կողմից իրականացված ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող, նախկինում Էրդողանի հետ լավ հարաբերություններ ունեցած, իսկ այժմ վերջինիս թիվ 1 քաղաքական ախոյանը համարվող Գյուլենին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ազդեցիկ լծակներ ունեցող Գյուլենի հետևորդները ներգրավված են եղել հատկապես դատական համակարգում և ուժային կառույցներում: 2013թ. վերջում Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո իշխանությունները սկսել են ամբողջ համակարգը գյուլենականներից «մաքրելու» գործընթաց: Երկրում պարբերաբար իրականացվում են ոստիկանական հատուկ գործողություններ «զուգահեռ կառույցի» դեմ: Թուրքական իշխանական մամուլը «Գյուլենական համայնքն» անվանում է նաև «զուգահեռ կառույց» և ասոցացնում ահաբեկչության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |