Հասարակական12:16, 20 Հուլիս 2016
Փախուստի մեջ գտնվող թուրք հատուկջոկատայինները կարող են մահափորձ իրականացնել պետության առաջին դեմքերի դեմ

Թուրքիայում հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո մայրաքաղաք Անկարայում շարունակվում է անվտանգության արտակարգ միջոցառումներ ձեռնարկվել: Այս մասին տեղեկացնում է «Cnntürk»-ը, նշելով, որ արտակարգ միջոցառումների պատճառը թուրքական զինված ուժերի հատուկ ջոկատայինների խմբի փախուստն է:
Ըստ լրատվամիջոցի ձեռք բերած տեղեկության՝ փախուստի մեջ է գտնվում թուրքական օդուժի մարտական որոնողափրկարարական և ստորջրյա հարձակվողական ու պաշտպնողական ստորաբաժանումների ենթակայության տակ գտնվող 10-15 հոգանոց հատուկ ջոկատայինների խումբը: Նշվում է, որ հատուկ պատրաստություն ստացած, եղանակային բոլոր պայմաններում դիմացկուն ջոկատայինները կարող են գտնվել անտառներում: Ըստ վերոնշյալ աղբյուրի՝ հնարավոր է, որ հատուկ ջոկատայինները մահափորձ իրականացնեն պետության ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյանների դեմ, անգամ հնարավոր է նրանց ձեռքում լինի ցուցակ, որն ընդգրկում է 250 հոգու անուն:
Նշվում է, որ փախուստի մեջ գտնվող խմբի կողմից մահափորձ իրականացնելու տեղեկությունը մեծ ազդեցություն է ունեցել Անկարայում նախագահական նստավայրը, խորհրդարանի շենքը և Չանքայայի նստավայրը հատուկ հսկողության տակ վերցնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |