Քաղաքական10:58, 20 Հուլիս 2016
Գաղտնազերծած փաստաթուղթ. «Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու»
Հանրահայտ «WikiLeaks»-ը Թուրքիայի իշխանական օղակներին վերաբերող հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Twitter-ի իր միկրոբլոգում «WikiLeaks»-ը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է գաղտնազերծել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) պատկանող շուրջ 300.000 էլեկտրոնային նամակ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքական դաշտին վերաբերող շուրջ 500.000 փաստաթուղթ:
Այն բանից հետո, երբ «WikiLeaks.org» կայքում հայտնվել են նշված նամակագրություններն ու փաստաթղթերը, կայքի հասանելիությունը Թուրքիայի տարածքում արգելափակվել է:
Ստորև ներկայացնում ենք «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որը գործակալության կայքում ներկայացված է «ԱԶԿ»-ի՝ 2015թ. խորհրդարանական ընտրությունների հավանական ծրագրերը» վերանգրով: Հոդվածի հեղինակը չի նշվում, սակայն ներկայացվող վերլուծությունը բավական ուշագրավ կերպով ցույց է տալիս, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը ցանկացած պարագայում հաղթելու էր 2015թ. խորհրդարանական ընտրություններում:
Փաստաթուղթը բաղկացած է երեք հավանական տարբերակների նկարագրությունից և եզրակացությունից:
1. Տարբերակ
Ի՞նչ գնով էլ լինի՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում չպետք է հատի քվեների նվազագույն տոկոսային շեմը: Այդ նպատակով ամեն տեսակի ճնշումներ կգործադրվեն, նրանց բոլոր կառույցներին հարձակումներ կկազմակերպվեն՝ ժողովրդի անվան տակ: Դրա շնորհիվ ԱԶԿ-ն կապահովի 300 և ավելի պատգամավորական մանդատ և մյուս կուսակցություններից մեկին՝ ԺԴԿ-ին (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն- CHP) կամ ԱՇԿ-ին (Ազգայնական շարժում կուսակցություն- MHP) շատ մեծ, անհավանական խոստումներով գրավելով՝ կնպաստի Էրդողանի նախագահ դառնալուն:
Այլ կուսակցություններից ԱԶԿ-ի օգտին քվեարկողները կստանան ամեն ինչ՝ փող, պաշտոն: Եթե դա տեղի չունենա, ապա Էրգենեկոնի հետ համաձայնության գալով «Բայկալի» նմանությամբ մի ծրագիր կիրականացվի. բոլորին կին կվաճառեն, սեքսուալ բնույթի տեսագրություններով շանտաժի կենթարկեն: Այդ նպատակով գաղտնի պայմանավորվածություն ձեռք կբերվի Փերինչեքի հետ:
Եթե այս ծրագիրն էլ չօգնի, ապա ազգային հետախուզական ծառայության հետ համաձայնության գալով՝ ամենուր կհնչեցվեն մյուս կուսակցութունների ներկայացուցիչներին ուղղված մահվան և բանտարկության սպառնալիքներ: Այսինքն, ԱԶԿ-ն ամեն ինչ կանի, անգամ մարդասպանության կգնա՝ իրեն անհրաժեշտ 400 մանդատն ապահովելու և Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար:
2. Տարբերակ
Եթե ԺԴԿ-ն անցնի ձայների նվազագույն շեմը, ապա ԱԶԿ-ն ոչ մի կերպ չի կարող 400 մանդատ ապահովել: Այդ պատճառով էլ նախ երկրի հարավ-արևելյան շրջաններին ինքնավարություն կտրվի, ապա ազատ կարձակվի Օջալանը և կվաճառվի քրդերին. հարավ -արևելյան տարածքներ այլևս չենք ունենա: Բայց նույնիսկ այս դեպքում Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու: Ուստի առաջին կետում նշված բոլոր միջոցները կկիրառվեն և պարտադրանքով, գաղտնի կերպով ևս 30-40 պատգամավոր կգրավվի և 400 մանդատը կապահովվի: Էրդողանը նախագահ կդառնա:
Այսինքն, եթե ԱԶԿ-ն ընտրություններում ձայների 30 տոկոսը ստանա, ապա 400 մանդատ ապահովելն արդեն մանկական խաղ է: Այսպիսով, եթե խորհրդարանական ընտրություններում նույնիսկ կոալիցիա էլ ստեղծվի, միևնույնն է, երկիրը շարժվելու է դեպի անասելի քաոս և մասնատում:
3. Տարբերակ
Եթե ԱԶԿ-ն չհավաքի ձայների 30 տոկոսը, ապա նրանց միայն մեկ տարբերակ է մնում՝ կեղծարարությամբ ստանալ այդ 30 տոկոսը: Իսկ դա կարող են անել քվեները հաշվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա ճնշումներ և սպառնալիքներ կիրառելով: Այսպիսով, եթե ԱԶԿ-ն նույնիսկ ընտրողների 30 տոկոսի քվեները չստանա, միևնույնն է, շանտաժով ու բռնությամբ կհասնի դրան: Այն պաշտոնյաները, ովքեր չեն ցանկանա դրան ենթարկվել, կհեռացվեն պաշտոնից, կփոխարինվեն, նույնիսկ կսպանվեն:
Եզրակացություն. Այս բոլոր ծրագրերի համար «Էրգենեկոնի» օձերի կարիքն է զգացվում: Այդ պատճառով է, որ ԱԶԿ-ն նրանց ազատ է արձակել: Այդ նպատակով, հավանաբար, մեծ գումարներ է փոխանցել նրանց և ամենաբազմազան խոստումներ տվել: Իսկ դրա դիմաց, ամենայն հավանականությամբ, «Էրգենեկոնն» և մաֆիան ԱԶԿ-ին խոստացել են՝ ինչ գնով էլ լինի ապահովել 400 մանդատ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |