Տարածաշրջան09:56, 21 Հուլիս 2016
Ռուսաստանը հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիային

Ռուսաստանը ռազմական հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ հղում անելով Իրանի պետական «Fars» լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ Անկարայում գտնվող որոշ դիվանագիտական աղբյուրներ մամուլին տեղեկություններ են հայտնել, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թուրքական հետախուզական ստորաբաժանումներին տեղեկացրել է սպասվող հեղաշրջման մասին: Նույն դիվանագիտական աղբյուրների պարզաբանմամբ՝ տարածաշրջանում գտնվող ռուսական զինվորները որոշ թուրք զինվորականների բանակցություններ են բացահայտել: Այդ խոսակցությունների ապակոդավորումից պարզվել է, որ թուրքական բանակն Անկարայում իշխանությունների դեմ հեղաշրջում է պատրաստում:
Պարզվել է, որ այդ խոսակցությունների ժամանակ հրաման է տրվել ռազմական ուղղաթիռներ ուղարկել դեպի Մարմարիսի հյուրանոցներից մեկը, որտեղ գտնվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերջինիս կալանավորելու կամ սպանելու համար:
Դիվանագիտական աղբյուրները հրաժարվել են բացահայտել, թե Ռուսաստանն ինչպես է որսացել այդ խոսակցությունները, սակայն նշել են, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայում կան համակարգեր, որոնք կարող են դա անել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |