Տարածաշրջան09:40, 23 Հուլիս 2016
Արտակարգ դրության շրջանակներում Թուրքիայում մեծաթիվ հաստատություններ են փակվել

Հուլիսի 20-ին Թուրքիայում հայտարարված եռամսյա արտակարգ դրության շրջանակներում հրապարակված 1-ին հրամանգրից հայտնի է դարձել այն կազմակերպությունների անունները, որոնց նկատմամբ փակելու որոշում է կայացվել ու իրականացվել:
Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի` փակվել է 35 առողջապահական հաստատություն, 934 դպրոց, 109 ուսանողական հանրակացարան, 104 հիմնադրամ, 1025 միություն, 15 համալսարան և 19 արհմիություն: Նշենք, որ բոլոր այս կազմակերպությունների անունները այս կամ այն կերպ կապվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական հայտնի քարոզիչ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով թուրքական իշխանությունների կողմիցմեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Փակված հիմնադրամների թվում են «Լրագրողների և գրողների հիմնադրամը», «Թուրգութ Օզալի անվան մտածողության և գործողությունների հիմնադրամը», «Թուրքիա-Չինաստան բարեկամություն հիմնադրամը», «Ռուս-թուրքական մշակութային հիմնադրամը» և այլն:
Փակված համալսարանները գտնվում են Թուրքիայի մի քան իխոշոր քաղաքներում` Ստամբուլ, Անկարա, Բուրսա, Իզմիր, Դիարբեքիր, Ադանա, Այնթապ (Գազիանթեփ), Սամսուն:
Նշվում է, որ արդեն իսկ փակված 800-ից ավել դպրոցներում, որոնք հիմնականում մասնավոր էին, սովորում են 138 հազարից ավելի աշակերտներ: Այս աշակերտների հետագա ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Թուրքիայի կրթության նախարարի առաջին տեղակալ Յուսուֆ Թեքինը, ով տեղեկացրել է, որ աշակերտները կարող են տեղավորվել նախարարության ենթակայության տակ գտնվող պետական դպրոցներում:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում նախաձեռնված պետական հեղաշրջման ձախողված փորձի շրջանակներում հուլիսի 20-ի երեկոյան երկրում 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց: Ըստ պաշտոնական տվյալների՝ զինված գործողության հետևանքով սպանվել է 246, վիրավորվել՝ 1.536 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |