Քաղաքական12:00, 25 Հուլիս 2016
Hurriyet. Թուրքիան հեղաշրջումից առաջ մտադիր էր Հայաստանի հետ կրկին բանակցություններ սկսել

Թուրքիան ռազմական հեղաշրջման փորձից առաջ մտադիր է եղել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Այս մասին թուրքական «Hurriyet» թերթում հրապարակված «Կրկին բանակցություններ Հայաստանի հետ» վերնագրով հոդվածում գրում է սյունակագիր Ֆեթիհ Չեքիրգեն:
Հոդվածագիրը հայտնում է, որ հուլիսի 15-ին Ադրբեջանից Սամսուն ժամանած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից: Վերջինս նշել է, որ շատ լավ լուրեր են լինելու՝ հորդորելով սպասել և տեսնել: Հոդվածագիրը գրում է, որ նախարարի այս խոսքերին նոր է անդրադառնում, քանի որ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի պատճառով դրանք մղվել էին երկրորդ պլան:
Հիշեցնելով, որ «Քիչ թշնամի, շատ բարեկամ» կարգախոսով առաջնորդվող Թուրքիայի նոր քաղաքականությունը հասել է Հայաստանի հետ սահմանին և Չավուշօղլուն պատրաստվում է «խաղաղության հարձակման»:
Ըստ այդմ՝
- Հայաստանի հետ պիտի բանակցությունների վերսկսում:
- Հայաստանի հետ հարաբերությունների մեղմացում, գուցեև սահմանների բացում:
- Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամի զրոյացում
Ըստ Չեքիրգեի՝ Թուրքիայի արտգործնախարարն այդ կապակցությամբ առաջին քննարկումներն անցկացրել է Բաքվում՝ հուլիսի 14-15-ին կատարած այցի ընթացքում: «Հայաստանի հետ նորից և հիմնավոր խաղաղության փնտրտուքների համար Բաքվում հող է նախապատրաստվել: Դրական միտումներ կան: Հետագա փուլերի համար հիմքեր կան»,- նշվում է հոդվածում:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, Ադրբեջանի հետ համաձայնության գալով, Չավուշօղլուն պիտի զբաղվեր Հայաստանի հետ օրակարգը կարգավորմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |