Տարածաշրջան13:25, 28 Հուլիս 2016
Ուկրաինայի դեսպան. «Ուկրաինան պատրաստ է ամեն կերպ աջակցել Թուրքիային»

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին հայտարարել է, որ հեղաշրջման փորձից հետո ստեղծված դժվար իրավիճակում իր երկիրը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Թուրքիային:
Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` դեսպանը հիշեցնելով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամենասկզբում հրապարակավ դատապարտեց հեղաշրջման փորձը, ավելացրել է «Ուկրաինան առաջին երկրներից էր, որն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի օրինական ընտրված կառավարությանն ու նախագահ Էրդողանին»:
Կորսունսկին անդրադարձել է նաև երկու երկրների միջև ծավալվող տնտեսական համագործակցությանը:
«Մենք շատ ենք հետաքրքրված Թուրքիայի կողմից իրականացվող ներդրումներով: Մենք անկասկած շարունակելու ենք զարգացնել երկկողմանի տնտեսական կապերը, ավարտին ենք հասցնելու համատեղ նախագծերը և կազմակերպելու ենք ընդհանուր առևտրաշրջանառությունը»,- ասել է ուկրաինացի դեսպանը:
Դեսպանը հիշեցրել է նաև, որ ուկրաինական «Naftogaz»-ի և թուրքական պետական գազային ընկերության` «BOTAŞ»-ի միջև բանակցություններ են ընթանում ուկրաինական գազապահեստարանների մի մասը թուրքական ընկերության կողմից շահագործելու հարցով:
Նշենք, որ նախորդ տարի Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4.6 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |