Քաղաքական07:15, 30 Հուլիս 2016
Թուրքական նոր հերյուրանք. «Ֆեթուլլահ Գյուլենը հայ է»
Թուրքական «Օսմանյան օջախներ» (Osmanlı ocakları) կազմակերպության նախագահ Հայրուլլահ Բեյազըթը հայտարարել է, թե Ֆեթհուլլահ Գյուլենը հայ է: Թուրքական «netinternethaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հունիսի 6-ին Բեյազըթը կազմակերպության պաշտոնակայքում «Ֆեթհուլլահ Գյուլենը հայ է» վերտառությամբ հոդված է հրապարակել:
Հոդվածում մասնավորապես ասված է, որ Թուրքիայում «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) կամ «զուգահեռ կառույց» կոչվածի հիմնադիր ղեկավարը համարվող Ֆեթհուլլահ Գյուլենը ծագումով Էրզրումից է, նրա հայրենի գյուղը հայկական գյուղ է եղել:
«Մեր կատարած ուսումնասիրություններն ապացուցել են, որ Գյուլենը զտարյուն հայ է, եղբոր անունը Մեսիհ է (Քրիստոս), մոր անունը՝ Ռաբին»,- ասել է Բեյազըթը:
«Օսմանյան օջախների» ղեկավարն առաջ է քաշել նաև այն վարկածը, թե իբր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում «ակնհայտ է եղել» Ֆեթհուլլահ Գյուլենի դերակատարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |