Տարածաշրջան08:08, 02 Օգոստոս 2016
Haberler: Գյուլենականներն օգոստոսի 14-ին նոր քայլեր են նախապատրաստում
Թուրքիայում սոցցանցերում լուրեր են պտտվում այն մասին, թե օգոստոսի 14-ին երկրում նոր զարգացումներ են սպասվում: Այս մասին տեղեկացնող թուրքական «Haberler» լրատվական կայքը նշում է, որ սոցցանցերում այդ ամսաթիվը շրջանառվում է գյուլենական համայնքի ներկայացուցիչների գրառումներում: Դա քննարկումների տեղիք է տվել, և բոլորն անհամբեր սպասում են, թե ինչ է տեղի ունենալու այդ օրը:
Կայքը գրում է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից առաջ գյուլենականները սոցցանցերում տարբեր գրառումներով, համայնքին պատկանող լրատվամիջոցներով գաղտնագրված կերպով տեղեկացրել էին հուլիսի 15-ին սպասվող իրադարձությունների մասին: Որպես օրինակ նշվում է նախկինում գյուլենականներին պատկանող «ZAMAN» թերթի կայքում 9 ամիս առաջ ցուցադրված գովազդը:
Որպես օգոստոսի 14-ին նոր քայլեր նախապատրաստելու հիմնավորում բերվում է գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի վերջին հարցազրույցից մի հատված, որտեղ նա համայնքի անդամներին կոչ է արել ատամները սեղմել և համբերել: Մեկ այլ ապացույց է ներկայացվում հեղաշրջման փորձից հետո ձերբակալված կառավարության նախկին աշխատակից, գյուլենական համայնքի ներկայացուցիչ Մուստաֆա Քոչյըղըթի թվիթերյան գրառումը: Նա ձերբակալվելուց առաջ հետևյալ գրառումն է արել. «Կհանդիպենք 2016-ի օգոստոսի 14-ին, բարով մնաք»:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրեցին գյուլենական համայնքին և նրա ղեկավար Ֆեթուլլահ Գյուլնը: Վերջինս հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին՝ այն անվանելով հոլիվուդյան ֆիլմի սցենարով բեմականացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Տեղի ունեցածի հետևանքով 21 մարդ է վիրավորվել, վերջիններս հոսպիտալացվել են:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարը «GDH TV»-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
AFAD-ի հաղորդմամբ՝ այն գրանցվել է Չանաքալե նահանգում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարը «GDH TV»-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
Մուրադ Քուրումն անդրադարձել է Բաքվում կայանալիք COP 29-ին:
Արձանի համար ծախսվել է 400.000 թուրքական լիրա՝ մոտավորապես 11.400 ամերիկյան դոլար։
Ֆաթիհ թաղամասի «Hacı İlyas Yatağan» մզկիթում թաղման արարողության ժամանակ 86 տարեկան մահացած անձը սկսել է ներսից հարվածել դագաղին:
նա Ալբանիայում մասնակցելու է Թուրքիայի կողմից ֆինանսավորվող Տիրան Նամազգայ մզկիթի բացման արարողությանը,
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |