Հասարակական12:34, 02 Օգոստոս 2016
Պոլսահայ ուսուցիչը գործից հեռացվել է գյուլենական լինելու պատճառաբանությամբ

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ ազատվեցին աշխատանքից: Հեռացումը հիմնավորվում էր գյուլենական համայնքի հետ կապ ունենալու հանգամանքով: Նույն պատճառաբանությամբ աշխատանքը կորցրել է պոլսահայ ուսուցիչ Արի Հերգելը: Ստամբուլի արվեստի և մասնագիտական կրթության կենտրոնը, որտեղ Հերգելը 8 տարի կիթառ է դասավանդել, հեռախոսի sms հաղորդագրությամբ տեղեկացվել էր աշխատանքից ազատվելու մասին:
Հերգելը «Ակօս» շաբաթաթերթին հայտնել է, որ ինքը չգիտի, թե ինչ հիմքերով են իրեն հեռացրել աշխատանքից, սակայն ստացած հաղորդագրության մեջ որպես պատճառաբանություն նշվում է գյուլենական համայնքի հետ կապի մասին: «Հետագայում ո՛չ ծանուցման մեջ, ո'չ առանձնազրույցի և ո'չ էլ հեռախոսազրույցների ժամանակ այդպես էլ չկարողացա իմանալ, թե ինչ տեղեկությունների կամ փաստաթղթեր հիման վրա են նման որոշում կայացրել»:
Պոլսահայ ուսուցիչը նշել է, որ պատրաստվում է դիմել դատարան անօրինական գործընթացը կասեցնելու համար: Ըստ երաժշտի՝ ինքն աշխատանքը կորցնելուց հետո էլ է ի վիճակի իրեն ֆինանսապես ապահովել, բայց նույն հաստատությունում աշխատանքից հեռացված այնպիսի մարդիկ են եղել, որոնց համար այդ աշխատանքը ապրուստի միակ միջոցնն էր: Եղել են նաև այնպիսիները, որոնք մի քանի ամսից պիտի անցնեին թոշակի:
«Ինձ համար կարևորը մեզ վրա նետված ցեխից որքան հնարավոր է շուտ ազատվելն է և իրակավան ճանապարհով ամեն ինչ անել անարդար ու ապօրինի այս գործընթացը կանխելու համար»:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գյուլենական համայնքին և նրա ղեկավար ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է մեղադրում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |