08:46, 05 Օգոստոս 2016
Գյուլենի արտահանձման համար Թուրքիան մեծ թվով փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ

Թուրքիան 85 փաթեթ ստվարածավ փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին արտահաձնելու համար: Ըստ թուրքական «Trthaber» լրատվական կայքի` նման տեղեկություն է հայտնվել ամերիկյան հայտնի «Washington Post» պարբերականի՝ Գյուլենի մասին հրապարակած հոդվածում:
Նշյալ փաստաթղթերը ուղարկվել են ԱՄՆ-ի արդարատադության նախարարություն, իսկ վերջինս դրանք ուսումնասիրում է: Փաստաթղթերում նշվում է, թե ինչպես է Գյուլենը թուրքական պետական համակարգում կառույցներ ստեղծել: Բացի դրանից պարզաբանվում է, թե ով է կանգնած Թուրքիայի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ետևում:
Ամերիկյան պարբերականի հաղորդմամբ` նշյալ փաստաթղթերի մի մասը վերաբերում է գյուլենական համայնքի ԱՄՆ-ում իրականացրած գործունեությանը: Մասնավորապես ըստ դրանց` ԱՄՆ-ում գյուլենականները ղեկավարում են շուրջ 160 դպրոց և բացի դրանից նվիրատվություն են անում ամերիկացի որոշ քաղաքական գործիչների, հովանավորում մի շարք կոնգրեսականների հանգիստը Թուրքիայում: Օրինակ՝ 2007-ից մինչև հիմա գյուլենականները ֆինանսավորել են ԱՄՆ-ից Թուրքիա մեկնած 289 պատվիրակության:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |