Տարածաշրջան10:22, 08 Օգոստոս 2016
«Քրդական համայնքների միության» համանախագահը` քուրդ զինյալների նոր գործողությունների մասին
![«Քրդական համայնքների միության» համանախագահը` քուրդ զինյալների նոր գործողությունների մասին](https://www.ermenihaber.am/news_images/30/88013_2/cemil_bayik_kacti_iddiasi_1659114.jpeg)
«Քրդական համայնքների միության» համանախագահ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործողությունները թուրքական ուժերի դեմ այսուհետ ընթանալու են ոչ միայն լեռնային գոտիներում, այլ նաև բնակելի գոտիներում:
«Պատերազմն արդեն ընթանալու է ոչ միայն սարերում, հարթավայրերում: Գործողություններն ընթանում և ընթանալու են մեծ բնակչություն ունեցող վայրերում»,- թուրքական «Haber.sol» լրատվական կայքի փոխանցմամբ սպառնացել է Բայըքը:
Նշելով, որ այդ ամենը նոր փուլ է, նա զգուշացրել է, որ արդեն քաղաքներում ծառայություն իրականացնող թուրքական ոստիկանությունը նախկինի նման չի կարող հանգիստ մնալ, քանի որ քուրդ զինյալները դիմելու են նոր գործողությունների:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Բայըքին դիտարկում են որպես «ահաբեկիչ»: 2015թ. Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել էր Թուրքիայի կողմից հետախուզվող «ահաբեկչների» անվանացանկը: Այդ ցուցակում բացի Բայըքից, ներառված էր նաև իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլահ Գյուլենը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Թուրքիայում անտառային հրդեհները հնգապատկվել են](https://www.ermenihaber.am/news_images/93/278661_1/0230865.thumb.jpg)
2024-ի հունիսի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 399 անտառային հրդեհ, իսկ 2023-ի նույն ժամանակահատվածում՝ 84։
![«Թուրքիայի թոքերը վառվում են»․ թուրքական մամուլ](https://www.ermenihaber.am/news_images/93/278358_1/5688.thumb.png)
Թուրքիայի տարբեր նահանգներում երկարատև անտառային հրդեհներ են
![Թուրքական մամուլը սկանդալային է համարում Իսրայելի զինվորական համազգեստի թևին պատկերված քարտեզը](https://www.ermenihaber.am/news_images/93/278218_2/foto.thumb.png)
«Կադրերում իսրայելցի զինվորի թևին երևում է խոստացված հողերի քարտեզ, որը ներառում է 7 երկիր. Եգիպտոսը, Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Թուրքիայի որոշ շրջաններ»։
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստամբուլի քաղաքապետը տվյալներ է հրապարակել քաղաքում բնակվող գաղթականների վերաբերյալ:
Օրակարգում են լինելու փողոցային շների մասին կարգավորման և երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ հարցեր:
Ջևդեթ Յըլմազը մասնակցել է «Թուրքական գործարար աշխարհի հանդիպում» ծրագրին և հանդիպել Ալժիրի վարչապետի հետ:
2024-ի հունիսի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 399 անտառային հրդեհ, իսկ 2023-ի նույն ժամանակահատվածում՝ 84։
Ինդոնեզիայում Թուրքիայի դեսպան Թալիփ Քյուչուքջանն անդրադարձել է թուրք-ինդոնեզիական հարաբերություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |