Քաղաքական10:17, 01 Սեպտեմբեր 2016
Չավուշօղլու. «Այս պահին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև շատ լուրջ խնդիր կա»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենին դեռևս չարտահանձնելը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ խնդիր է առաջացնում` ավելացնելով, որ ԱՄՆ-ի նկատմամբ եղած վստահությունը ամբողջությամբ կչեզոքանա, եթե Սիրիայի քրդերը հետ չանցնեն Եփրատ գետի արևելյան ափ:
Չավուշօղլուն Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն մեկնելուց առաջ «Milliyet» թերթին տված հարցազրույցում մասնավորապես աել է. «Մենք սկզբից էլ դեմ էինք, որ YPG-ն (Սիրիայի քրդերի զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» անվանումով ջոկատներ (YPG-ԺՊՈւ)-խմբ.) մասնակցեր Մանբիջի օպերացիային: Սակայն ամերիկացիներն ասացին, որ լոգիստիկ տեսանկյունից կարևոր է գոնե քիչ թվով YPG-ականների մասնակցությունը, բայց պարոն Օբաման խոստացավ, որ գործողությունն ավարտվելուց հետո YPG-ն հետ կանցնի Եփրատի արևելյան ափ, սակայն մինչ այժմ չեն անցել»:
Չավուշօղլուի խոսքով Սիրիայի քրդերի զինված ուժերը հետ չեն քաշվել Եփրատի արևելյան ափ` չնայած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և փոխնախագահ Ջո Բայդենի հավաստիացումներին:
«Մենք էլ ասել ենք, որ հետ չնահանջելու դեպքում կհարվածենք (քրդերին): ԱՄՆ-ն մեզանից ժամանակ է ուզել: Եթե այդ ժամանակահատվածում էլ չհեռանան, կնշանակի, որ Վաշինգտոնը չի կատարում խոստումը: Այդ ժամանակ ԱՄՆ-ի հանդեպ ունեցած մեր վստահություն ամբողջապես կկորցնենք»: Թուրք նախարարն ավելացրել է նաև, որ այս պահին թուրք ժողովրդի մոտ ԱՄՆ-ի հանդեպ ունեցած վստահությունն ամենացածր մակարդակում է գտնվում:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջարաբլուս քաղաքը ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ին Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջարաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից: Թուրքիան ցանկանում է վերջնարդյունքում Մանբիջում գտնվող և ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերին ստիպել հետ նահանջել Եփրատի արևելյան ափ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |