Քաղաքական10:00, 07 Սեպտեմբեր 2016
Գյուլենի արտահանձման հարցը քննարկելու նպատակով թուրքական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամներից կազմված պատվիրակությունը այցելել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` 4-օրյա այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ամերիկացի կոնգրեսականների և հասարակական մի շարք գործիչների հետ:
Հանդիպումների օրակարգում են լինելու թուրք-ամերիկյան հարաբերությունները, սիրիական ճգնաժամը, ինչպես նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Պատվիրակության մեջ են ընգրկվել «Թուրք-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամության խմբի» նախագահ Ալի Սարըքայան, պատգամավորներ Ռավզա Քավաքչը Քանը, Սենա Նուր Չելիքը, Էմինե Նուր Գունայը և այլոք:
ԱԶԿ-ական պատգամավոր Քանը «Anadolu»-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, խոսելով Գյուլենի արտահաձման հարցի մասին, նշել է, որ նա վտանգ է ներկայացնում ոչ միայն Թուրքիայի, այլև հենց ԱՄՆ-ի համար: Քանը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ Գյուլենի վերաբերյալ մեղադրանքների փաթեթը արդեն փոխանցվել է ամերիկյան կողմին:
Խոսելով սիրիական ճգնաժամի մասին, նա նշել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքային ամբողջականության կողմնակիցն է: Միևնույն ժամանակ Թուրքիայի համար թե «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-(ՔԲԿ-PKK)ը , թե Սիրիայի քրդական ուժերը հանդիսանում են ահաբեկչական կազմակերպություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |