Տարածաշրջան09:37, 10 Սեպտեմբեր 2016
ԻՊ-ն Սիրիայում թուրքական տանկ է խոցել

Սեպտեմբերի 9-ի առավոտյան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) Սիրիայի հյուսիսային Թալ Ալ շրջանում խոցել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող 1 մարտական տանկ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Enaktifhaber» լրատվական կայքը, տանկի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է, 1 զինվոր՝ վիրավորվել։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրքական տանկը խոցվել է ԻՊ-ի և «Սիրիայի Ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր-խմբ․) խմբավորման միջև տեղի ունեցած բախումների ժամանակ։
Նշենք, որ թուրքական կողմը Սիրիայի տարածքում իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունը, որի շրջանակներում աջակցում է «Սիրիայի Ազատ բանակին»:
Ըստ այղբյուրի տվյալների՝ մինչ այժմ «Եփրատի վահան» գործողության ընթացքում զոհվել է 7 թուրք զինվոր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական ԶՈՒ կողմից Սիրիայի տարածքում սկսած «Եփրատի վահան» գործողության ընթացքում վերոնշյալից զատ, ևս մի քանի թուրքական տանկեր էին խոցվել: Մասնավորապես օգոստոսի 31-ին ԻՊ-ն ոչնչացրել էր 1, իսկ սեպտեմբերի 6-ին ևս 2 տանկ, որի հետևանքով զոհվել էր 3 զինվոր, ևս 4-ը՝ վիրավորվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |