Միջազգային11:24, 14 Սեպտեմբեր 2016
ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարը քննադատել է Թուրքիային

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հյուսեինը քննադատել է Թուրքիային՝ ՄԱԿ-ի միջազգային դիտորդների գործունեությունը խոչընդոտելու համար: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ սեպտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ելույթ ունեցած Ռաադ Հյուսեինը նշել է, որ որոշ երկրներ Հյուսիսային Կորեայի նման բռնատիրական կարգերի և ներքին պատերազմների թատերաբեմ են դարձել: Ըստ ՄԱԿ-ի կոմիսարի՝ այդպիսի երկրների թվին են պատկանում, Սիրիան և Թուրքիան:
Ռաադ Հյուսեինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՄԱԿ-ի մի շարք զեկույցներում արձանագրված է, որ Թուրքիայում կամայական հանցագործություններ են կատարվում, քաղաքացիական անձանց բռնի տեղահանում են, իսկ երկրի հարավ-արևելյան շրջանների քրդական բնակավայրերն ուղղակի ավերվում են:
Կոմիսարը հավելել է, որ չնայած նշյալ փաստերին, Անկարան թույլ չի տվել ՄԱԿ-ի դիտորդներին վերոնշյալ խնդիրների վերաբերյալ տվյալ տարածքային ուսումնասիրություններ անցկացնել:
Հյուսեինը նշել է նաև, որ Ժնևի մարդու իրավունքների հարցերով խորհրդին կից Թուրքիայի համար հատուկ մոնիտորինգային միավոր է ստեղծվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |