Միջազգային07:14, 15 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում հնարավոր ահաբեկչության վտանգի պատճառով փակվել են Գերմանիայի բոլոր ներկայացուցչություններ

Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունն ու բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները փակվել են: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանական կողմը մեկնաբանել է, որ պատճառն Անկարայում Գերմանիայի դեսպանատանը սպառնացող առաջիկա ահաբեկչական գործողությունների վտանգն է:
Գերմանիայի արտգործնախարարությանը հղում կատարող աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական առաքելություններն ու գերմանական դպրոցները փակ կլինեն մինչև սեպտեմբերի 16-ը:
Գերմանիայի դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջում ևս նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն է հրապարակվել:
Ըստ գերմանական կողմի՝ սա կանխարգելիչ միջոցառում է, որն ուղղված է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, աշակերտների և ուսուցիչների անվտանգության ապահովմանը: Սակայն նշվում է նաև, որ հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին որևէ այլ տեղեկատվություն չկա:
Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին շրջանում պարբերաբար ահաբեկչական հարձակումների թիրախ է դառնում: Վերջին անգամ սեպտեմբերի 12-ին պայթուցիկ նյութերով բեռնված մեքենա էր պայթեցվել Վանում, ինչի հետևանքով 50 մարդ էր վիրավորվել: Իշխանությունները այդ գործողության համար մեղադրում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), որը Թուրքիայում ահաբեկչական խմբավորում է համարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |