Միջազգային13:48, 16 Սեպտեմբեր 2016
Գերմանիայի կանցլերը քննադատել է Թուրքիայում մամուլի անազատությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայում մամուլի անազատությունը: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ամենահեղինակավոր «Սան Սուսի կոլոքվիում» մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունեցած Մերկելն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և դատապարտել այդ երկրում խոսքի և մամուլի ազատության սահմանափակումները:
Որպես այդ ազատությունների ոտնահարման օրինակ Գերմանիայի կանցլերը հիշատակել է թուրքական «Cumhuriyet» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի վերաբերյալ դատավարությունը:
«Թուրքիայում մամուլի ազատությունը դժվար կացության մեջ է: Եվ Ջան Դյունդարը դրա ակնհայտ օրինակներից մեկն է», - ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի տնօրեն Քրիստիան Միհրի՝ ասել է Մերկելը:
Կանցլերի համոզմամբ՝ մամուլի ազատության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ այն իսկապես գոյություն ունի:
Նշվում է նաև, որ ինքը՝ Ջան Դյունդարը, նույնպես ներկա է եղել նշյալ միջոցառմանը, որին, ի դեպ, հրավիրված են եղել Եվրոպայի մի շարք առաջատար գրողներ ու լրագրողներ:
Հիշեցնենք, որ Ջան Դյունդարը մեղադրվել է իր լրագրողական գործունեության շրջանակներում պետական գաղտնիքի հրապարակման մեջ և դատապարտվել 5 տարի 10 ամիս ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |